ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.11.2013

ՏՐԴԱՏԻ ԿՌԻՎԸ ԲԱՍԻԼՆԵՐԻ1 ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ*

Տրդատը Աղվանքում գարգարացիների դաշտն իջնելով, հանդիպում է հյուսիսական ցեղերին և ճակատամարտ է տալիս։ 
Երբ երկու կողմերն իրար են հասնում ու խառնվում միմյանց, Տրդատը դյուցազնի նման հարձակվում է թշնամու բազմության վրա և կիսում, բաժանում է երկու մասի։ Նա այնպիսի ճարպկությամբ ու արագությամբ է զենք բանեցնում, որ նրա ձեռքի թափից միանգամից մի քանի հոգի էին գետին տապալվում, ինչպես հմուտ ձկնորսի ձկներով լի ցանցից ձկներն են գետին թափվում և վխտում հողի երեսին։ 
Բասիլների թագավորը տեսնելով այս անկոտրում հսկայի ուժն ու ահռելի կոտորածը, ձիով մոտենում է Տրդատին, ձիու վրայից արձակում ջլերից հյուսված կաշեպատ պարանը և հետևի կողմից ուժգին նետելով՝ գցում է Տրդատի ձախ ուսից մինչև աջ թևի անութը։ Այդ պահին Տրդատը ձեռը բարձրացրել էր դիմացինին սրով հարվածելու համար, իսկ Տրդատի հագի զրահը ամրացված էր այնպիսի պահպանակներով, որի վրա նետերը գիծ անգամ չէին թողնում։ Բասիլների թագավորը պարանը ձգելով տեսնում է, որ չի կարողանում հսկային տեղից շարժել, պարանը գցում է ձիու լանջին և դեռ չհասցրած ձին մտրակել, Տրդատը աճապարելով ձեռը գցում է պարանին և սաստիկ ուժով ցնցելով, դեպի իրեն է քաշում բասիլների թագավորին և երկսայրի սրի հարվածով կես է անում թշնամի թագավորին, հետն էլ՝ նրա ձիու գլուխն ու պարանոցը։ 
Եվ երբ թշնամու զորքը տեսնում է, թե ինչպես իրենց զորավոր կռվող թագավորը կիսվեց այդպիսի մի ահավոր բազկից, խուճապահար դիմում է փախուստի։ Տրդատը նրանց հետապնդելով, քշում հասցնում է Հոների երկիրը։ Նա նրանցից պատանդներ է վերցնում, հաշտություն կնքում և ամբողջ հյուսիսը իր հետ միաբանեցնելով, մի վիթխարի բանակ է կազմում և հարձակվում Շապուհի վրա։
---------------------------
* Շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։
1 Բասիլները կովկասյան հրոսակ ցեղեր էին։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets