ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.11.2013

ՄԵՐ ԿԻՆՈՆ. «Ժայռ»

1973թ., Հայֆիլմ, (Վ. Փափազյանի համանուն պիեսի էկրանավորումը), 95 րոպե (2607 մ), սեւ/սպ., է.թ. 21.04 1975թ.:
Սց. հեղ. Վ. Աճեմյան, Ա. Հայրապետյան, Ս. Ռիզաեւ, բեմ. ռեժ. Վ. Աճեմյան, Ա. Հայրապետյան, գլխ.օպեր. Ս. Իսրայելյան, բեմ. նկ. Հ. Մեքինյան, Մ. Առաքելյան, կոմպոզ. Ա. Աճեմյան, հնչ. օպեր. Վ. Չափարյան, ռեժ. Ն. Ծատուրյան, մոնտ. Վ. Միսակյան, տն. Ս. Պետրոսյան:
Դերերում. Գրիգոր աղա – Գ. Ջանիբեկյան, Սահակ աղա – Հ. Ավագյան, Հոռոմսիմ – Մ. Պարոնիկյան, Ալեքսանդր – Ա. Խաչատրյան, Մարգարիտ – Ժ. Ավետիսյան, Մատվեյ Եգորիչ – Մ. Կոստանյան, Սաթենիկ – Վ. Միրիջանյան, Թերեզա – Ա. Թումանյան, Բաղդասար ամի – Վ. Մարգունի, Զաքար – Գ. Ասլանյան, Մարգար – Վ. Բագրատունի, Արշակ – Հ. Ֆոդուլյան, Սերոբ – Վ. Հակոբյան, Հայրապետ – Սոս Սարգսյան, Գալուստ – Ա. Ջրաղացպանյան, Մարկոս – Հ. Հայրապետյան:
Դրվագներում. Ա. Բագրատունի, Ա. Խոստիկյան, Ս. Աջաբխանյան, Թ. Դիլաքյան:

Դեպքերը ծավալվում են դարասկզբին հայկական փոքրիկ գյուղում, որտեղ բախվում են մեծահարուստ Գրիգոր աղայի եւ դեմոկրատական հայացքների տեր Ալեքսանդրի տեսակետները: Վերջինս գյուղացիների իրավունքը պաշտպանելու իր դիրքերը չի զիջում: Անգամ Գրիգոր աղայի աղջկա հանդեպ ունեցած սերը չի կարող ստիպել Ալեքսանդրին հրաժարվել սեփական համոզմունքներից, որոնց համար նրան աքսոր է սպասվում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets