ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.11.2013

ՎԱՆԱ ԿԱՏՈՒ

Բոլորը լսած կլինեն այս հրաշալի ցեղատեսակի մասին, սակայն ոչ բոլորը գիտեն թե իրականում ինչ տեսք ունի այս կենդանին: կարծում եք ամբողջովին սպիտակ մորթիով և տարբեր գունավորում ունեցող աչքերով, միայն Վանի շրջանում ապրող և այլ վայրերում սերունդ չտվող ցեղատեսա՞կ է Չարաչար սխալվում եք: 
Հայկական մաքրացեղ Վանա կատուներն ամբողջովին սպիտակ չեն և ՊԱՐՏԱԴԻՐ պետք է ունենան ծիրանագույն խալեր ականջների մոտ և ծիրանագույն պոչ, իսկ աչքերը պարտադիր ՉԷ տարբեր գույնի լինեն: Ըստ աչքերի գունավորման նրանց կարելի է բաժանել երեք խմբի՝ 
   1. Երկու ծիրանագույն աչքերով 
   2. Երկու կապույտ աչքերով 
   3. Մի աչքը ծիրանագույն, իսկ մյուսը՝ կապույտ: 
Վանա կատուները միակն են աշխարհում, որ սիրում են լողալ և չեն վախենում ջուրը մտնելուց, չէ որ նրանք դեռ անհիշելի ժամանակներից որսում եին Վանա լճում ապրող ձկներին և ժամանակի ընթացքում նրանք ձեռք են բերել հարմարանքնեռ լողալու համար: Մատների արանքում առաջացել է հատուկ թաղանթ որն օգնում է լողալ, իսկ նրանց մորթին չի թրջվում և մինչև -45 աստիճան ցելսիուս ցրտի դեպքում ազատորեն մտնում են ջուրը և որս անում: 
Այժմ Վանա կատուներ ապրում են աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում և առողջ սերունդ են տալիս: Վանի համալսարանում բուծում են Վանա և անգորական կատուների խարնուրդ, ստանում են բնածին գենետիկ թերություններով կատուներ, որոնք նույնիսկ մեծ ցանկության դեպքում չես կարող համարել Վանա կատու, և ներկայացնում են որպես մաքրացեղ Վանա կատուներ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets