ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.11.2013

ԴԱՇՆԱԿԱՀԱՐԸ՝ Միքայել Գաբրիելյան

Միքայել Գաբրիելյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիան Հայաստանի ժողովրդական արտիստ Յու. Ս. Հայրապետյանի դասարանը: Ասպիրանտուրան անցել է Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան Պետական Կոնսերվատորիայում` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վ. Կ. Մերժանովի դասարանում: Նրա համերգները հիմնականում տեղի են ունեցել Ռուսաստանի և Հայաստանի լավագույն համերգասրահներում: ‹‹Միքայել Գաբրիելյանը տաղանդավոր դաշնակահար է: Նա 1997 թվականից ի վեր սովորել է իմ դասարանում, և, ավելի ուշ դարձել է ասիստենտ (ասպիրանտ) Մոսկվայի Չայկովսկու անվան Պետական Կոնսերվատորիայում: Իմ դասարանում սովորելու տարիներին Միքայել Գաբրիելյանը իրեն դրսևորել է որպես դաշնակահար, ով տեղյակ է ներկայացման փայլուն տեխնիկայից, անսահմանությունից և արտահայտչականությունից, ձայնի շքեղությունից›› (ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր` Վ. Կ. Մերժանով) : ‹‹Միքայել Գաբրիելյանը 1989-ից 1994 թթ. եղել է իմ ուսանողը Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայում: Որպես Երևանի Պետական Կոնսերվատորիայի ուսանող` իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ինստիտուտի երաժշտական կյանքում: Նա միշտ կատարյալ է հանդես եկել իմ դասերի ընթացքում կայացած համերգներին, ունեցել է սոլո համերգներ Հայաստանի լավագույն համերգասրահներում: Միքայել Գաբրիելյանը ստացել է պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Վ. Կ. Մերժանովի դասարանում›› (Հայաստանի Ժողովրդական արտիստ, այժմ Մոսկվայի պետական Կոնսերվատորիայի դասախոս ` Յու. Ս. Հայրապետյան):


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets