ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.11.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Արփեն Մովսիսյան

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

Ծնվել է 1950թ. հունիսի 2-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Այգեստան գյուղում: 
1972թ. ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը: 
Ուսանողական տարիներից թղթակցել է հանրապետական մամուլին «Երեկոյան Երևան», «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Գարուն», Արվեստ և Ռադիոյի երիտասարդական հաղորդումների բաժնին, այնուհետև նաև «Երկիր», «Ազատամարտ», «Հայաստանի Հանրապետություն» պարբերականներին: 
1975-79թթ. աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում: 
1980թ-ից աշխատակցել է Հայաստանի պետական հեռուստատեսության «Լրաբեր» լրատվական-վերլուծական ծրագրին, եղել մշակութային հաղորդումների մեկնաբան: 
1988թ. վարել է Շրջադարձ պատմա մշակութային հաղորդումը, որը 2002թ. արժանացել է ՄԱԿ-ի Մշակութային արժեքների գերակայությունը հաստատող մրցանակին, իսկ 2004թ. շնորհվել է ժուռնալիստների միության Ոսկե գրիչ մրցանակ: 2007թ. հաղորհաշարը եթեր է հեռարձակվել «Հայից հայ» խորագրի ներքո: 
2008թ. վարել է «Եզերք» հաղորդաշարը: Նա շուրջ 700 հեռուստաակնարկի հեղինակ է: 2009թ. Մայրենի լեզնվի օրվա կապակցությամբ արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին` հայոց լեզվի պահպանության և զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի համար: 
2009 թ. դեկտեմբերին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: 
Նա Կրթությունը և գիտությունը Արցախում պարբերականի լրագրության և մշակույթի պատասխանատուն է եղել: Պարգևատրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատվոգրով և 20 ամյակի մեդալով: Արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի ժուռնալիստների միության «Աշխարհի հետ մեր ինքնությամբ, Հայաստանը համայն հայության հայրենիքն է» մրցանակաբաշխության դափնեկիր է : 
Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets