ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.11.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Արաքսյա Գյուլզադյան

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

Ծնվել է 1907թ. հունիսի 5-ին Ալեքսանդրապոլու, (Գյումրի): 
Որպես երգչուհի հանդես է եկել վաղ պատանեկության տարիներից` ինքնագործ խմբերում : 
1926թ. որպես մեներգչուհի ընդունվել է Հայաստանի ռադիոհաղորդումների կոմիտե: 
1946թ. նա Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների պետական անսամբլի մենակատար էր: 
Երգչուհին մենահամերգներով շրջել է հանրապետության բնակավայրերում, անզուգական երգով հիացմունք պատճառել հանդիսատեսին: Նա իր երգացանկում ունեցել է նաև այլ ժողովուրդների երգեր, կատարել է իրանական, վրացական, միջինասիական ժողովրդական ու աշուղական երգեր: 
Արաքսյան համարվել է աշուղ Շերամի երգերի լավագույն կատարողներից: Նրա երգացանկում տեղ են գտել նաև հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, ռոմանսներ: 
1939 և 1965թթ.երգչուհին մասնակցել է Մոսկվայում կայացած Հայաստանի գրականության և արվեստների սասնօրյակին, շահել մրցանակներ: 
Մեծ Հայրենականի տարիներին նա հաճախ է հանդես եկել Երևանում գործող էվակոհոսպիտալների վիրավոր և ապաքինվող մարտիկների համար: 
1955թ. Հայաստանի կառավարությունը Արաքսյա Գյուլզադյանին շնորհել է հանրապետության վաստակավոր, իսկ 1960-ին` ժողովրդական արտիստի կոչում: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալվերով, պետական այլ պարգևներով: 
1946թ. ջրհեղեղի ժամանակ, որ հասել էր մինչև ռադիոդարան, ոչնչացել է երգչուհու ձայնագրությունները: 
Մահացել է 1980թ. հոկտեմբերի 7-ին Երևանում: 

Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets