ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.11.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Բ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի II ապստամբություն (493-496)
Թվական493-496
ՎայրԿիլիկիաԿապադովկիա
ՊատճառԳահակալական պայքար Բյուզանդիայում, հայերի քաղաքական իրավունքների սահմանափակում
ԱրդյունքԱպստամբների ռազմական պարտություն
Հրամանատարներ
ԼոնգինՀովհան Սկյութ
Կողմերի ուժեր
մոտ 1,000, որից մոտ 500 հայմոտ 5,000
Ռազմական կորուստներ
մոտ 1.000, որից մոտ 300 հայմոտ 1.000
Սատրապական Հայաստանի II ապստամբությունը (493-496) սկիզբ առավ և ընթացավ որպես  ամենից առաջ գահակալական պայքար Բյուզանդական կայսրությունում, սակայն անկասկած է, որ այն իր արմատներում ուներ նաև Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը և հենց այդ միջոցով վերջինս փորձեց շտկել Սատրապական Հայաստանի I ապստամբության (484-488) անհաջող ավարտից հետո իր քաղաքական վիճակի վատթարացումը։ Ապստամբությունը ավարտվեց ապստամբների պարտությամբ և արդյունքում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների սահմանափակումը չվերացավ։ 

Հիմնական իրադարձություններ
493 – Գալաթիայի ճակատամարտ
493-496 – Լեռնային Կիլիկիայի քաղաքների, ամրոցների ու բերդերի գրավումը

Ապստամբության ընթացքը
Կայսր Զենոնի մահից հետո սկիզբ առած սուր քաղաքական պայքարի պայմաններում ի վերջո կայսր հռչակվեց Անաստաս I-ը։ Այս հանգամանքից դժգոհ մնաց հանգուցյալ կայսեր եղբայր Լոնգինը, որը, հիմնվելով իր ու եղբոր ավանդական կողմնակիցներ հանդիսացող իսավրիացիների և մասամբ էլ կիլիկիոհայերի ռազմական ուժերի վրա, ապստամբություն բարձրացրեց ու փորձեց շարժվել մայրաքաղաքի ուղղությամբ։ Սակայն 493 թ-ինԳալաթիայի ճակատամարտում Հովհան Սկյութի գլխավորած բյուզանդական կառավարական բանակը (մոտ 5.000 զինվոր) հաղթեց Կապադովկիան ու Գալաթիան ասպատակելով առաջ շարժվող Լոնգինի գլխավորած իսավրիացիների (1.500 զինվոր) և Կիլիկիայի հայ աշխարհազորայինների (մոտ 500 զինվոր) միացյալ բանակին։ Ապստամբները ստիպված եղան նահանջել ու ամրանալ լեռներում։ 493-496 թվականներին Հովհան Սկյութի գլխավորած բյուզանդական կառավարական բանակը (մոտ 10.000 զինվոր) գրավեց Լեռնային Կիլիկիայի քաղաքները, ամրոցներն ու բերդերը Լոնգինի գլխավորած բյուզանդական բանակից (մոտ 5.000 զինվոր) և տեղի հայ ռազմիկներից (մոտ 1.000 զինվոր)։ Լոնգինը գերվեց ու մահապատժի ենթարկվեց, իսկ Սատրապական Հայաստանի II ապստամբություն վերջացավ։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets