ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.11.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Ա ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի I ապստամբություն (484-488)
Թվական484-488
ՎայրԾոփք, Միջագետք Հայոց, Փոքր Հայք և Կիլիկիա, Հայաստան
ՊատճառՀայերի քաղաքական իրավունքների սահմանափակում
ԱրդյունքՀայկական բանակի ռազմական պարտություն, քաղաքական իրավունքների սահմանափակում
Հրամանատարներ
Լեոնտիոս և ՀելլիոսՀովհան Սկյութ
Կողմերի ուժեր
մոտ 20,000, որից մոտ 5.000 հայմոտ 50,000
Ռազմական կորուստներ
մոտ 2.000մոտ 1.000
Սատրապական Հայաստանի I ապստամբությունը (484-488) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Ապստամբությունը ավարտվեց հայկական կողմի պարտությամբ և նրա արդյունքում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների սահմանափակման սկիզբ առած գործընթացը շարունակվեց ու ավելի խորացավ։

Հիմնական իրադարձություններ
484 – Եդեսիայի ճակատամարտ
485 – Անտիոքի ճակատամարտ
485-488 – Պանուրիա ամրոցի գրավումը

Ապստամբության ընթացքը
Կայսր Զենոնի (474-475, 476-491) օրոք Բյուզանդական կայսրությունում տիրում էր խառն ու անկայուն վիճակ։ Ժողովրդի կողմից չսիրված կայսրը, որն իրոք մի անընդունակ, վախկոտ, տգեղ և այլասերված մարդ էր, ոչ մի կերպ չէր կարողանում ոչ միայն կայունություն հաստատել երկրում, այլև ամուր պահել իր իշխանությունը։ Կայսրությանը անվերջ սպառնում էին արտաքին թշնամիները, սակայն երկրի ներքին դրությունն էլ կայուն չէր։ 470-ական թվականների վերջերին գահազրկումից հետո կրկին գահ բարձրացած Զենոնի հրամանով իրենց իշխանական իրավունքների զգալի մասից զրկվեցին Սատրապական Հայաստանի ժառանգական հայ իշխանները` սատրապները։ Սա հայ ժողովրդի քաղաքական իրավունքների սահմանափակմանը ուղղված մի լուրջ քայլ էր, որին վերջինս շուտով պատասխանեց ապստամբությամբ։ Առիթ տվեցին Արևելքում կայսեր զորավարներ Լեոնտիոսը և Հելլիոսը, որոնցից առաջինը երկրորդի աջակցությամբ ապստամբություն բարձրացրեց և իրեն հռչակեց կայսր։ Լեոնտիոսին աջակցեցին և իրենց գնդերով անմիջապես էլ նրան միացան նաև հայ սատրապները, սակայն ապստամբները ակտիվ չգործեցին և զիջեցին նախաձեռնությունը կառավարական բանակին, ինչն էլ կործանիչ արդյունք ունեցավ ապստամբության հետագա ընթացքի վրա։
484 թվականին Հովհան Սկյութի գլխավորած բյուզանդական կառավարական բանակը (մոտ 50.000 զինվոր) Եդեսիայի ճակատամարտում հաղթեց Լեոնտիոսի ու Հելլիոսի գլխավորած բյուզանդական բանակին (մոտ 20.000 զինվոր) և հայ սատրապների գնդերին (մոտ 5.000 զինվոր)։ 485 թվականին Հովհան Սկյութի գլխավորած բյուզանդական կառավարական բանակը (մոտ 45.000 զինվոր) Անտիոքի ճակատամարտում կրկին հաղթեց Լեոնտիոսի ու Հելլիոսի գլխավորած բյուզանդական բանակին (մոտ 15.000 զինվոր) և հայ սատրապների գնդերին (մոտ 4.000 զինվոր)։ Երկու դաշտային բաց ճակատամարտերում կրած պարտությունները ըստ էության նշանակում էին ապստամբության վերջը, մանավանդ որ դրանից հետո հայ սատրապները դուրս եկան պայքարից և դադարեցրեցին դիմադրությունը։ Պայքարը շարունակեցին միայն Լեոնտիոսը ու Հելլիոսը, որոնք ամրացան Լեռնային Կիլիկիայում գտնվող Պանուրիա ամրոցում։ 485-488 թվականներին Հովհան Սկյութի գլխավորած բյուզանդական կառավարական բանակը (մոտ 10.000 զինվոր) պաշարեց և գրավեց Պանուրիա ամրոցը Լեոնտիոսի ու Հելլիոսի գլխավորած բյուզանդական բանակից (մոտ 1.000 զինվոր) և տեղի հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր)։ Լեոնտիոսը ու Հելլիոսը գերվեցին և մահապատժի ենթարկվեցին, իսկ հայ սատրապների իրավունքները լրջորեն սահմանափակվեցին։
Սրանով Սատրապական Հայաստանի I ապստամբություն վերջացավ։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets