ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.11.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Ե ԱՄՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի V ապստամբություն (595)
Թվական595
ՎայրՀայաստան
ՊատճառՀայերի քաղաքական իրավունքների սահմանափակում
ԱրդյունքՔաղաքական իրավունքների սահմանափակման որոշակի վերացում
Հրամանատարներ
Սմբատ Բազմահաղթ ԲագրատունիՀերակլ Ավագ Հայ, Համազասպ Մամիկոնյան
Կողմերի ուժեր
մոտ 1,000մոտ 6,000
Ռազմական կորուստներ
մոտ 200մոտ 100
Սատրապական Հայաստանի V ապստամբությունը (595) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Ապստամբությունը ավարտվեց պարտությամբ և նրա արդյունքում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների սահմանափակման գործընթացը շարունակվեց։ 

Հիմնական իրադարձություններ
595 – Սպերի ճակատամարտ

Ապստամբության ընթացքը
Պարսկա-Բյուզանդական V պատերազմից հետո հայերի իրավունքների սահմանափակման գործընթացը Սատրապական Հայաստանում շարունակվեց։ Ավելին, Մորրիկ կայսեր գործուն քաղաքականությամբ սկիզբ դրվեց Սատրապական Հայաստանի հայաթափման մի գործընթաց, երբ հայկական զինական ուժը դուրս էր բերվում Հայաստանից ու տեղափոխվում էր Թրակիա։ "Մեր և ձեր միջև խոտոր ու անհնազանդ մի ազգ կա, որ միշտ պղտորում է։ Ահա, արի ես իմ մասի մարդկանց հավաքեմ և ուղարկեմ Թրակիա, դու էլ քո մասի մարդկանց հավաքիր և հրամայիր Արևելք տանել. եթե նրանք սպանեն, ապա մեր թշնամիներին կսպանեն, իսկ եթե մեռնեն, ապա մեր թշնամիները կմեռնեն և մենք խաղաղ կապրենք։ Որովհետև, եթե դրանք իրենց երկրում մնան, մենք հանգիստ լինել չենք կարող",- այսպես է գրում պարսից արքա Խոսրով II-ին ծագումով հայ, սակայն, չնայած դրան, մի իսկական հայադավ քաղաքականության սկիզբ դրած Մորրիկը` Բյուզանդիայի առաջին հայազգի կայսրը` լիովին արտահայտելով երկու պետությունների կողմից քննարկվող ժամանակաշրջանում հայերի և Հայաստանի նկատմամբ որդեգրած քաղաքականության էությունը։
595թ-ին Սատրապական Հայաստանում ստացվեց Թրակիա զինուժ տեղափոխելու հերթական հրամանը։ Մուշեղ Մամիկոնյանը իր զորագնդով ուղղություն բռնեց դեպի Բալկաններ։ Իր հերթին Սմբատ Բազմահաղթ Բագրատունին որոշեց չենթարկվել, սակայն 595 թ-ին Սպերի ճակատամարտում բյուզանդական բանակը (մոտ 6.000 զինվոր) հաղթեց Սմբատ Բազմահաղթ Բագրատունու գլխավորած Հայկական բանակին (մոտ 1.000 հեծյալ) և գերեց Սմբատին։ Սատրապական Հայաստանի V ապստամբություն ճնշվեց։ Գերված Սմբատը աչքի ընկավ Կոստանդնուպոլսում վայրի գազանների դեմ մենամարտում, որից հետո ներում ստացավ տ տեղափոխվեց Աֆրրկա։ Այստեղ վերջինս Բյուզանդիայի իշխանությունը հաստատեց Լիբիայում, սակայն անմիջապես էլ իր ջոկատով հեռացավ բյուզանդական բանակից և, Կարմիր ծովով շրջանցելով Արաբական թերակղզին, անցել է ծառայության Խոսրով II-ի մոտ։ Կարծիք կա, որ հենց այս իշխանն է հանդիսացել հանրահայտ Սինբադ-ծովագնացի նախատիպը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets