ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.11.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ է ԱՄՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի VII ապստամբություն (635)
Թվական635
ՎայրՀայաստան
ՊատճառՀայերի քաղաքական իրավունքների սահմանափակում
ԱրդյունքՀայաստանում Բյուզանդական կայսրության իշխանությունը մեծապես դարձավ ձևական
Հրամանատարներ
Դավիթ ՍահառնունիՄժեժ Գնունի, Վարազ-Գնել Գնունի
Կողմերի ուժեր
մոտ 5,000մոտ 2,000
Ռազմական կորուստներ
մոտ 500մոտ 1.500
Սատրապական Հայաստանի VII ապստամբությունը (635) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Ապստամբության արդյունքում Սատրապական Հայաստանում Բյուզանդական կայսրության իշխանությունը մեծապես դարձավ ձևական։

Հիմնական իրադարձություններ
635 – Սատրապական Հայաստանի ճակատամարտ

Ապստամբության ընթացքը
635 թվականի ամռանը Հայոց իշխան Մժեժ Գնունին, կյանքի կոչելով նախապես ստացված հրամանը, ձերբակալեց ըմբոստ դիրք գրաված Դավիթ Սահառնունուն և պատրաստվեց վերջնիս տեղափոխել Կոստանդնուպոլիս։ Շուտով, սակայն, Դավթին հաջողվեց սպանել իր պահակախմբի անդամներից ոմանց և փախուստի դիմել։ Դրանից հետո Դավիթ Սահառնունու գլխավորած Հայկական բանակը (մոտ 5.000 ռազմիկ) հարձակվեց Մժեժ Գնունու և նրա որդի Վարազ-Գնելի գլխավորած բյուզանդական բանակի (մոտ 2.000 ռազմիկ) վրա և պարտության մատեց վերջինիս։ Մժեժ և Վարազ-Գնել Գնունիները սպանվեցին։
Ստեղծված պայմաններում, երբ Ասորիքում առաջխաղացող արաբական ուժերի դեմ պայքարում կայսրությունը անհաջողությունը անհաջողության հետևից էր կրում և, նոր միայն զգալով արաբական ահռելի վտանգը, փորձում էր արևելքի ոչ ուղղափառ քրիստոնյաներին ու նախևառաջ հայերին սիրաշահելու քաղաքականություն իրականացնել, պաշտոնական Կոստանդնուպոլիսը գերադասեց ոչ միայն չտեսնելու տալ Դավթի ըմբոստ վարքագիծը, այլև, ողջ մեղքը բարդելով Մժեժ Գնունու վրա, հենց Դավիթ Սահառնունուն ճանաչեց որպես Հայոց իշխան։ Արդյունքում Սատրապական Հայաստանի VII ապստամբությունը վերջացավ, իսկ Սատրապական Հայաստանում Բյուզանդական կայսրության իշխանությունը մեծապես դարձավ ձևական։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets