ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.11.2013

ՍԵՐՈԲԻ ՎՐԵԺԸ

Սերոբի սպանության լուրը առնելով, դեպի Գելի շտապեց Նաեւ Գեւորգը: Անդրանիկն ու Գեւորգը անմիջապես գործի անցան: Սերոբի կորուստը նրանց եւ մյուս հայդուկների, ինչպես նաեւ ողջ դաշտի ու Սասունի հայության հոգին կռովեցրել էր, վրեժի զգացումը կրծում էր բոլորի ոգին: Անդրանիկն ու Գեւորգը քուն ու դաթարները կորցրել էին, արյունն աչքներին ամենուր փնտրում էին Խալիլ, վրեժը առնելու համար: Որոշվեց նա պատժել գեղաշենցի ռես Ավեին:
1900 թ. ապրիլյան մի օր Գեւորգը շենիկցի Մանուկի եւ Ղազարի հետ գնաց դավաճանի տուն: Երբ Գեւորգը վերջնականապես համոզվեց, որ Սերոբին Ավեն է թունավորել, դավաճանի հետ նրա ընտանիքին էլ դաժանորեն պատժեց: Հայդուկները չխնայեցին եւ ոչ մեկին դավաճանի ընտանիքից: Գեւորգին հաջողվեց Ավեից իմանալ դավադրության մյուս մասնակիցների, մի քանի դավաճանների ու լրտեսների անունները, որոնց բոլորին հետագայում ոչնչացրեցին:
Մի անգամ, երբ Անդրանիկն ու Գեւորգը անցնում էին Գելիի փողոցներով, բակերից մեկում տեսան ալեհեր մի ծերունու:
-Բարեւ, քեռի, -բղավեցին նրանք: Պատասխան չստացան: Բարեւը կրկնեցին, դարձյալ՝ անպատասխան:
-Գեւորգ, սասունցիները մեզնից երես են դարձրել: Կամ կսպանենք Խալիլին, կամ Սասունում մենք տեղ չունենք: Սասունցիներին պահողը նրանց հավատն ու ոգին է, եթե դրանք վերանան, Սասունը չի դիմանա, – տխուր ասաց Անդրանիկը:
Կատարվեց աշխատանքի բաժանում: Անդրանիկն ու Մակարը զբաղվելու էին մարտական ջոկատների վերակառուցմամբ ու համարմամբ, իսկ Գեւորգը՝ զինամթերքի հայթայթմամբ եւ թշնամուն ահաբեկող պարտիզանական հարձակումների կազմակերպմամբ:
Շուտով Անդրանիկին ու Գեւորգին լուր բերեցին, որ Խալիլը մուշ քաղաքում է: Գնացել էր կառավարչից իր ծառայության վարձը ստանա եւ հաջորդ օրը, վաղ առավոտյան, բարձրանալու էր շեկո ցեղի նստավայրը:
Սերոբին սպանելու համար Խալիլին սուլթանը փաշայի կոչում էր շնորհել եւ պարգեւատրել պատվո նշանով: Նա նվեր ստացավ նաեւ Ալվառինջի գյուղից գանձվող տասանորդ հարկը:
Խալիլի ճանապարհը անցնում էր Մառիկի կիրճով: 25 հայդուկներ Անդրանիկի, Գեւորգի, Մակարի ու Գալեի հետ շարժվեցին դեպի կիրճը ու դարան մտան: 1900 թվի նոյեմբեր ամիսն էր: Պատմում է Անդրանիկը. «Ասացի, որչափ կարելի է, պետք է աշխատել Խալիլին ողջ բռնել, որպեսզի հարցաքննենք նրան, թե մինչեւ այժմ հայերից ովքեր են եղել նրա լրտեսները»:
Միջօրեին առաջինը կիրճ մտավ թալանված կայքի ու ապրանքների քարավանը, ապա երեւաց ինքը՝ Խալիլը, շարջապատված 40 հոգուց բաղկացած հեծյալ խմբով: Դարան մտածները թողեցին, որ քարավանն անցնի եւ Անդրանիկի ազդանշանից հետո կրակ բացեցին այն ժամանակ, երբ հեշյալ խումբը հավասարվեց իրենց: Առաջին համազարկից հեծյալների մեծ մասը գետնին տապալվեց: Սպանվեց նաեւ Խալիլի ձին: Խալիլը վայր ընկավ, բայց ոտքը մնաց ասպանդակի մեջ: Խալիլին ուղեկցողներին կոտորեցին, ոմանք էլ ճողոպրեցին: Հայդուկները վրա հասան, Խալիլին ոտքի կանգնեցրին, խուզարկեցին:
Գտան 13 հայ լրտեսի անուն պարունակող փաստաթուղթ եւ ապա Խալիլի գլուխը կտրեցին, գցեցին պարկի մեջ եւ շարժվեցին դեպի Գելի:
Ուղիղ գնացին այն ծերուկի տունը, ով մի քանի օր առաջ նրանց բարեւին չէր պատասխանել: Ծերուկը նույն դիրքով նստած էր:
-Բարեւ՛ քեռի:
Պատասխան չկար: Մոտեցան ծերուկին ու պարկի միջից Խալիլի գլուխը գլորեցին նրա ոտների տակ: Ծերուկը նայեց նրանց, թույլ ժպտաց ու ասաց.
-Լաո, սասունցուն միայն մի գազանից ազատեցիք, – ապա ոտքի կանգնելով կանչեց, -է, Խալիլի գլուխը մի ոչխար արժե: Ոչխա՛ր մորթեք:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.Blognews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets