ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.11.2013

ՄԵՐ ԿԻՆՈՆ. «Վերջին կիրակի»

ԱՂԱՍԻ ԲԱԲԱՅԱՆ
Կինոռեժիսոր, դերասան
Ծնվել է 1921թ. դեկտեմբերի 21-ին, Հայաստանի Չիգդամլու գյուղում: 1939թ. ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1946թ.` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի դերասանական, 1952թ.` ռեժիսորական բաժինները (դերասանական` Բ.Բիբիկովի և Օ.Ռիժովայի, ռեժիսորական` Ս.Գերասիմովի արվեստանոց): 1948թ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1952թ-ից աշխատել է «Մոսնաուչֆիլմ» (հետագայում` «Ցենտրնաուչֆիլմ») ստուդիայում: Նկարահանել է գիտա-հանրամատչելի, խաղարկային և վավերագրական ֆիլմեր: Նկարահանվել է «Արարատյան հովիտի աղջիկը» (1949թ.), «Ռիմսկի Կորսակով» (1952թ.), «Տեղ արևի տակ» (1975թ.), «Վերջին կիրակի» (1985թ.) ֆիլմերում: Հայաստանում նկարահանել է երկու ֆիլմ` «Երևանի կենդանաբանական այգին» (1950թ.) և «Տեղ արևի տակ» (1975թ.), Ռուսաստանում` «Կոլյան տանը մենակ է» (1950թ.), «Հետաքննությունը շարունակվում է» (1958թ.), «Լուսանը արահետ է դուրս գալիս» (1982թ.), «Կորել է ընկեր» (1990թ.), «Լուսանը գնում է հետքերով» (1994թ.) և այլն: Գրել է նաև մի քանի ֆիլմերի սցենարներ: 1974թ. արժանացել է Ռուսաստանի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, 2002թ.` «Ոսկե ժանգ» մրցանակի` «Լուսանը արահետ է դուրս գալիս» ֆիլմի համար:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets