ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.11.2013

ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՊԱՐՍԻՑ ԴԵՄ

Պարսիկների գործած ավարն ու ավերածությունները հանգիստ չեն տալիս հայոց Արշակ թագավորին։ 
Նա Հայոց ամբողջ աշխարհը ոտքի է հանում, մեծ զորահավաք կատարում, իր մոտ է հավաքում ավազի բազմությամբ զորք և կռվի գնում Պարսից աշխարհի վրա։ Միաժամանակ Արշակ թագավորը Վասակի միջոցով օգնության է կանչում Կովկասի լեռնականներին՝ հոներին ու ալաններին, որոնք զինված մեծ բազմություններով գալիս են հայոց թագավորին օգնելու։ Այդ նույն ժամանակ պարսից թագավորն էլ իր հերթին իր ամբողջ զորքերով շարժվում, գալիս է Հայոց աշխարհի վրա։ Հայոց զորքերը կանխում են պարսիկների առաջխաղացումը և հասնում նրանց այն ժամանակ, երբ պարսից զորքը դեռևս գտնվում էր Ատրպատականում և բանակ էր դրել Թավրիզ քաղաքի մոտ։ 
Վասակը երկու հարյուր հազար զորքով վրա է հասնում և հարձակվում պարսից բանակի վրա։ Հայերը կոտորում են բոլորին, միայն պարսից թագավորին է հաջողվում ճողոպրել և մի ձիով փախչել։ Ամբողջ զորքին կոտորելուց հետո, Վասակի զորքերը բանակից վերցնում են անհաշիվ ավար, զորքի ամբողջ ունեցվածքը, ապա ասպատակում Ատրպատական աշխարհով մեկ, հիմքից կործանում, քարուքանդ անում երկիրը, աստղերի բազմությամբ գերիներ են բերում, մնացած բնակչությանը սրի քաշում և ավելի ամրապնդում Հայոց աշխարհի սահմանները։ 
Այնուհետև պարսից Շապուհ թագավորը հայոց Արշակ թագավորից վրեժ առնելու նպատակով քսաներեք անգամ իր տարբեր զորավարների գլխավորությամբ արշավում է Հայոց աշխարհի վրա և ամեն անգամ Վասակ զորավարի և Արշակ թագավորի կողմից չարաչար պարտվում է և պարսից բազմամիլիոն զորքեր կոտորածի մատնում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets