ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.11.2013

ՄԵՐ ԿԻՆՈՆ. «Քաոս»

1973թ., Հայֆիլմ, (Ա. Շիրվանզադեի համանուն վեպի էկրանավորումը), 98 րոպե (2692 մ), գուն., ց.ա.14.11.1974թ.:
Սց. հեղ. Վ. Մելիքսեթյան, բեմ. ռեժ. Լ. Վաղարշյան, բեմ. օպեր. Լ. Աթոյանց, գլխ. նկ. Ա. Շաքարյան, կոմպոզ. Է. Միրզոյան, հնչ. օպեր. Յու. Սայադյան, ռեժ. Ա. Սամվելյան, Հ. Եղիազարյան, օպեր. Ռ. Բալասանյան, զգ. նկ. Գ. Մանուկյան, նկ. դեկ. Մ. Անտոնյան, նկ. դիմ. Վ. Ասատրյան, օպեր. աս. Ս. Սարգսյան, Հ. Հովհաննիսյան, համակց. նկարահանումներ` օպեր. Լ. Աթոյանց, Գ. Վարգին, նկ. Հ. Հովհաննիսյան, մոնտ. Ռ. Երանյան, խմբ. Է. Պայազատյան (Պայազատ), Ա. Հունանյան, տն. Ա. Մելիք-Սարգսյան:
Դերերում. Սմբատ Ալիմյան – Սոս Սարգսյան, Միքայել Ալիմյան – Կ. Ջանգիրյան, Մարութխանյան – Բ. Ներսիսյան, Սրապիոն Գասպարիչ – Գ. Հարությունյան, Շուշանիկ – Ա. Թումանյան, Զարդարյան – Վ. Մարգունի, Անտոնինա – Ի. Ազեր, երեխաներ` Ալյոշա – Շ. Շահիրյան, Մուսյա – Ն. Շահիրյան, Պապաշա – Ա. Շերենց, Քյազիմ բեկ – Գ. Մամեդով, Նիասամիձե – Գ. Թոխաձե, Գրիշա – Կ. Ջանիբեկյան, Մոսիկո – Կ. Երիցյան, Մելքոն – Լ. Սարկիսով, Բրյանցեւ – Ի. Նագավկին, Ոսկեհատ – Հ. Գարագաշ, Ղալումյան – Վ. Եղշատյան, Սուլյան – Ե. Մանարյան, Անուշ – Լ. Վարդանյան, Մարթա – Ա. Պապյան, Արշակ – Գ. Օրդոյան:
Դրվագներում. Լ. Գուլյան, Մ. Ղարագյոզյան, Գ. Ասլանյան, Վ. Փանոյան, Գեն (Գ. Շահնազարյան ), Ա. Բարուշնոյ, Վ. Մարչենկո, Ա. Բագրատունի, Շ. Ղազարյան, Ա. Աղամիրյան, Խ. Նավոյան, Վ. Սմբատյան, Ս. Հովհաննիսյան, Լ. Եղիազարյան, Ս. Բաբայան:

Խոշոր նավթարդյունաբերող Մարկոս Ալիմյանը, մահանալով, իր ունեցվածքը կտակում է ավագ որդուն` Սմբատին: Երբեմնի ազնիվ եւ ազատ հայացքների տեր Սմբատը, հարստանալով, դավաճանում է ոչ միայն իր գաղափարներին, այլեւ սիրած կնոջը: Իսկ նրա եղբայրը` խաղամոլ եւ շվայտ կյանքով ապրող Միքայելը, սիրո ազդեցության տակ դարձի գալով, հասարակության համար պիտանի մարդ է դառնում: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Բաքվում 20-րդ դարի սկզբներին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets