ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.11.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Դ ԱՄՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի IV ապստամբություն (593)
Թվական593
ՎայրՀայաստան
ՊատճառՀայերի քաղաքական իրավունքների սահմանափակում
ԱրդյունքՔաղաքական իրավունքների սահմանափակման որոշակի վերացում
Հրամանատարներ
Սամվել Վահևունի, Թեոդորոս, Սարգիս, Վարազ-Ներսեհ, Ներսես և Վստամ ՏրպատունիներՀերակլ Ավագ Հայ, Համազասպ Մամիկոնյան
Կողմերի ուժեր
մոտ 20,000մոտ 50,000
Ռազմական կորուստներ
մոտ 2.000մոտ 10.000
Սատրապական Հայաստանի IV ապստամբությունը (593) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Ապստամբությունը ավարտվեց պարտությամբ և նրա արդյունքում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների սահմանափակման գործընթացը շարունակվեց։

Հիմնական իրադարձություններ
593 – Կարինի ճակատամարտ
593 – Ջերմ գետի ճակատամարտ

Ապստամբության ընթացքը
Պարսկա-Բյուզանդական V պատերազմում հսկայական ավանդ ներդրած հայ ժողովուրդը պատերազմի ավարտից հետո ոչ միայն չհասավ իր վիճակի որևէ էական բարելավման, այլ տեղի ունեցավ ուղիղ հակառակը` Բյուզանդական կայսրությունը և Պարսից թագավորությունը սկսեցին հետևողական քայլեր ձեռնարկել հայերի իրավունքները առավել սահմանափակելու և նրանց ազգային ինքնագիտակցությունը ավելի եռանդուն միջոցներով վերացնելու ուղղությամբ։ Իրականացվող այս տմարդի քաղաքականությանը հայ ժողովուրդը պատասխանեց զինված պայքարով, որը մղվում էր նաև Սատրապական Հայաստանում։ Մարզպանական Հայաստանի VI ապստամբության պարտությունից հետո ապստամբները անցան Սատրապական Հայաստան, սակայն ստեղծված պայմանները ստիպեցին վերջիններիս ապստամբության դրոշ պարզել նաև այստեղ։
593 թ-ին Սամվել Վահևունու, Թեոդորոս, Սարգիս, Վարազ-Ներսեհ, Ներսես և Վստամ Տրպատունիների գլխավորած Հայկական բանակը (մոտ 2.000 զինվոր) Կարինի ճակատամարտում հաղթեց բյուզանդական հարկահաններին ուղեկցող բանակին (մոտ 2.000 զինվոր) ու խլեց հարկը։ Տեղեկանալով ծավալված իրադարձությունների մասին` կայսրությունը ապստամբների դեմ ուղարկեց խոշոր մի բանակ։ Կողմերը միմյանց հանդիպեցին 593 թ-ին, Ջերմ գետի ճակատամարտում (Կորճայք, Կորդուք գավառ, Տիգրիսի արևելյան վտակ)։ Սամվել Վահևունու, Թեոդորոս, Սարգիս, Վարազ-Ներսեհ, Ներսես և Վստամ Տրպատունիների գլխավորած Հայկական բանակը (մոտ 1.500 զինվոր), խուսափելով Հերակլ Ավագ Հայի ու Համազասպ Մամիկոնյանի գլխավորած բյուզանդական բանակից (մոտ 10.000 զինվոր), ամրացավ մի կիսաքանդ ամրոցում։ Առաջխաղացումը շարունակող թշնամին սկզբում չկարողացավ անցնել գետը, սակայն, այն բանից հետո, երբ մի ճամփորդ ցույց տվեց գետանցումը, վերջինս անցավ գետը, մոտեցավ ամրոցին և կատաղի մարտով գրավեց այն։ Սամվելը, Ներսեսը և Վստամը ընկան մարտում, իսկ Սարգիսը ու Վարազ-Ներսեհը գերվեցին և հետագայում գլխատվեցին։ Առժամանակ փրկվեց միայն Թեոդորոսը, որին հաջողվեց փախչել Պարսից թագավորություն։ Սակայն Խոսրով II-ը նրան հանձնեց Բյուզանդիային, որից հետո վերջինս ևս ենթարկեց մահապատժի։ Սատրապական Հայաստանի IV ապստամբությունը ճնշվեց։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets