ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.11.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Սեւքարեցի Սաքո

Սևքարեցի Սաքո, Անմեղ, Անմեղյան (Ծովանյան Սարգիս Սարիբեկի) (հունվարի 14, 1870 գ. Սևքար (ՀՀ Տավուշի մարզում) - նոյեմբերի 13, 1908), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Ազգային-ազատագրական գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստել է Սարգիս Կուկունյանի հետ ծանոթությունը (1890 թվականին), Քրիստափոր Միքայելյանի, Ստեփան Զորյանի (Ռոստոմ) հետ համագործակցությունը։ 1892 թվականին հաստատվել է պարսկա-թուրքական սահմանին, Դերիկի վանքում (որը հենակետ էր դեպի Երկիր ճանապարհին, մասնակցել քրդերի դեմ այդտեղ մղված կռիվներին, նպաստել զինատար խմբերի անցմանըԱրևմտյան Հայաստան, ուղեկցել Պարսկաստան անցնող կամավորներին։ Մասնակցել է 1897 թվականի Խանասորի արշավանքին (որպես հեծյալ խմբի հրամանատար)։ Հայդուկային գործունեության համար 1899 թվականին ձերբակալվել է և թուրքական դատարանի կողմից դատապարտվել 101 տարվա բանտարկության, ապա՝ մահվան։ Սակայն 1901 թվականին հանձնվել է ռուսական իշխանությունների դատին, որոնք նրան շուտով ազատ են արձակել։ 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակեպել է Ղազախ-Շամշադինի ինքնապաշտպանությունը։ 1907 թվականին մասնակցել է ՀՀԴ 4-րդ ընդհանուր ժողովին, որտեղ որոշվել է օգնել սկսված Իրանական հեղափոխությանը։ Որպես հեծյալ խմբի հրամանատար՝ ուղևորվել է Պարսկաստան, սակայն ճանապարհին հիվանդացել է խոլերայով և մահացել։

Աղբյուր
Վալադյան Վ., Սևքարեցի Սաքոն, «Հայրենիք», Բոսթոն, 1959, № 2-8

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets