ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.11.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Զ ԱՄՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի VI ապստամբություն (602)
Թվական602
ՎայրՀայաստան
ՊատճառՀայերի քաղաքական իրավունքների սահմանափակում
ԱրդյունքՔաղաքական իրավունքների սահմանափակման որոշակի վերացում
Հրամանատարներ
Ատատ Խորխոռունի
Կողմերի ուժեր
մոտ 3,000մոտ 20,000
Ռազմական կորուստներ
մոտ 500մոտ 2.000
Սատրապական Հայաստանի VI ապստամբությունը (602) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Ապստամբությունը ավարտվեց պարտությամբ և նրա արդյունքում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների սահմանափակման գործընթացը շարունակվեց։ 

Հիմնական իրադարձություններ
602 նոյեմբերի սկիզբ – "Ատատի նահանջը"
602 նոյեմբերի վերջ – Նախիջևանի ճակատամարտ

Ապստամբության ընթացքը
Պարսկա-Բյուզանդական V պատերազմից հետո հայերի իրավունքների սահմանափակման գործընթացը Սատրապական Հայաստանում շարունակվեց։ Մորրիկ (582-602) կայսեր քաղաքականությունը հայաթափ անել Հայաստանը շարունակվում և աստիճանաբար թափ էր հավաքում, հայկական զինական ուժը դուրս էր բերվում Հայաստանից ու տեղափոխվում էր Թրակիա։ Այս գործընթացը հայ ժողովրդի ու հատկապես հայ զորականների մոտ խորը դժգոհությունների տեղիք էր տալիս։
602 թ-ի նոյեմբերի սկզբին, օգտվելով ապագա կայսր Փոկասի ապստամբության հետևանքով կայսրությունում ստեղծված խառը իրավիճակից` Կոստանդնուպոլսում գտնվող Ատատ Խորխոռունին իր ջոկատին (մոտ 1.000 զինվոր) միացրեց Թրակիայից վերադարձած այլ Հայ ռազմիկների (մոտ 2.000 զինվոր) և, անցնելով ասիական ափ ու սկսելով Սատրապական Հայաստանի VI ապստամբությունը, ուղղություն վերցրեց դեպի Հայաստան։ Ճանապարհին Հայկական բանակը 18 անգամ ընդհարվեց իր առաջխաղացումը կասեցնել փորձող բյուզանդական բանակների հետ։ Բոլոր մարտերում առավելությունը մնաց Հայկական բանակին, սակայն, հետապնդվելով բյուզանդական մի խոշոր բանակի (մոտ 20.000 զինվոր) կողմից, վերջինս ի վերջո հասավ Նախիջևան ու ամրացավ քաղաքում։ 602 թ-ի նոյեմբերի վերջին Ատատ Խորխոռունու գլխավորությամբ քաղաքում ամրացած Հայկական բանակը (մոտ 4.000 զինվոր) Նախիջևանի ճակատամարտում հետ մղեց բյուզանդական բանակի (մոտ 20.000 զինվոր) բոլոր գրոհները, որը, խուսափելով առաջացած Պարսից թագավորության բանակից (մոտ 40.000 զինվոր), ի վերջո նահանջեց։ Սատրապական Հայաստանի VI ապստամբությունը վերջացավ։ Ատատ Խորխոռունին իր բանակով անցավ Պարսից թագավորություն, որտեղ ճոխ ընդունելության արժանանալուց հետո դավադրաբար սպանվեց, իսկ նրա բանակը ցրվեց։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets