ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.11.2013

ԽՈՍՐՈՎԸ ԱՆՏԱՌՆԵՐ Է ՏՆԿՈՒՄ*

Այս խաղաղ տարիներին Հայոց Խոսրով թագավորը զբաղվում է շինարարական աշխատանքներով։ Նա հրաման է տալիս զորավար Վաչե Մամիկոնյանին երկրից մեծաթիվ գործավորներ ու մշակներ հանել Արարատյան գավառում անտառներ տնկելու համար։ Հազարավոր մշակներ Հայաստանի տարբեր անտառներից վայրի կաղնիներ են հանում, բերում տնկում Գառնի արքունի ամրակերտ բերդի մոտակայքից սկսած, մինչև Մեծամորի դաշտը՝ Արտաշատից հյուսիս գտնվող Դվինի բլուրը։ Նորակերտ անտառը տարածվում է Ազատ գետի վերին հոսանքներից սկսած, գետի երկայնքով, հասնելով մինչև Տիկնունի ապարանքը։ Խոսրովն այդ անտառը կոչում է Տաճար մայրի։ Մի ուրիշ անտառ էլ տնկում են դրանից հարավ՝ եղեգնուտի եզերքով և ամրողջ դաշտը ծածկում վայրի կաղնիներով։ Այդ անտառն էլ անվանում են Խոսրովակերտ։ Զույգ անտառն էլ շրջափակում են պարիսպներով, անտառներն իրար չեն միացնում, այլ արանքներին ճանապարհ են թողնում անցուդարձի համար։ Երբ անտառներն աճում են ու խտանում, Խոսրովի հրամանով որսի բազմապիսի կենդանիներ ու գազաններ են հավաքում, լցնում դրանց մեջ, որպեսզի անտառները դառնան արքայական որսի և խրախճանքի վայրեր։ 
Խոսրովը Դվին բլուրի վրա ապարանք է կառուցում և արքունիքը Արտաշատ քաղաքից, տեղի ջերմ օդի և ճահճուտի պատճառով, տեղափոխում է Դվինի համեմատաբար զովասուն բարձունքները։
------------------------------
* Շարադրված է ըստ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության»։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets