ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.12.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - 25 ՏԱՐԻ ԱՆՑ

1988 թվական՝ դեկտեմբերի 7՝ 11 անց 41րոպե: 
Սպիտակի ավերիչ երկրաշարժ:
Երկրաշարժ, որ խլեց Հայաստանի մոտ մեկ երրորդը՝ ներառյալ Երևանից հետո Հայաստանի ամենամեծ քաղաքները՝ Գյումրին և Վանաձորը:
Սպիտակի երկրաշարժը ամբողջ աշխարհում մեծ աղմուկ բարձրացրեց: Այն խլեց 25-30 հազար անմեղ մարդկանց կյանք, ովքեր ապրում էին մեզ նման՝ խաղաղ, իրենց առօրիայի հոգսերով, լավ ապագայի հույսերով:
Հարյուր հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց տանիքը, իրենց հարազատներին, իրենց երեխաներին: 
Ամենուրեք սուգ էր:
Հարգում ենք երկրաշարժի բոլոր անմեղ զոհերին, նրանց հիշատակը միշտ վառ կմնա՝ մեր և նրանց հարազատների սրտերում:

Ժամանակը՝ 1988թվական, դեկտեմբերի 7, 11.41
Էպիկենտրոնը՝ Սպիտակ քաղաք
Ուժգնությունը էպիկենտրոնում՝ 10 բալ
Տևողությունը՝ 35-45 վայրկյան
Ավերված գյուղերի թիվը՝ 58
Ավերված քաղաքների թիվը՝ 11
Անօթևան մնացածների թիվը՝ 514000

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets