ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.12.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Ը ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի VIII ապստամբություն (652)
Թվական652
ՎայրՀայաստան
ՊատճառՀայերի քաղաքական իրավունքների սահմանափակում
ԱրդյունքԵփրատից արևելք գտնվող Հայաստանի տարածքի ազատագրում
Հրամանատարներ
Թեոդորոս Ռշտունի
Կողմերի ուժեր
մոտ 15,000մոտ 2,000
Ռազմական կորուստներ
մոտ 500մոտ 1.000
Սատրապական Հայաստանի VIII ապստամբությունը (652) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Ապստամբության արդյունքում Հայաստանի ավելի քան երկու երրորդը, ի դեմս Հայոց իշխանապետության, գրեթե կես դար վայելեց փաստացի անկախություն։

Հիմնական իրադարձություններ
652 – Եփրատից արևելք գտնվող Հայաստանի տարածքի ազատագրում

Ապստամբության ընթացքը
652 թվականի գարնանը Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ Սատրապական Հայաստանի VIII ապստամբությունը սկսած Հայկական բանակը (մոտ 15.000 ռազմիկ) դուրս մղեց բյուզանդական բանակին (մոտ 2.000 ռազմիկ) Եփրատից արևելք գտնվող Հայաստանի տարածքից։ Հիմնվեց Հայոց իշխանապետությունը, որը գրեթե անմիջապես էլ Արաբական խալիֆության հետ կնքեց հաշտության պայմանագիր, որով վերջացավ Արաբա-Հայկական I պատերազմը): Ըստ հաշտության պայմանագրի Հայոց իշխանապետությունը ընդունում էր Արաբական խալիֆության գերիշխանությունը և որպես հարկ պարտավորվում էր տարեկան վճարել բավականին համեստ մի գումար։ Դրա փոխարեն խալիֆությանը պետք է պաշտպանել Հայոց իշխանապետությանը, ինչպես նաև, պարտավորվելով չօգտագործել Հայոց այրուձին Բյուզանդիայի դեմ մղվող պատերազմում, ամենամյա բավականին խոշոր մի գումար փոխանցեր վերջինիս պահպանման համար։ Չհամակերպվելով ստեղծված իրավիճակի հետ, Բյուզանդական կայսրությունը հենց նույն տարում էլ սանձազերծեց Հայ-Բյուզանդական I պատերազմը, սակայն որևէ հաջողության այդպես էլ չհասավ։ Հետագայում ընթացավ արդեն Հայ-Բյուզանդական II պատերազմը, սակայն սա ևս կայսրությանը էական առավելություն չտվեց։ Հայաստանի ավելի քան երկու երրորդը, ի դեմս Հայոց իշխանապետության, գրեթե կես դար վայելեց փաստացի անկախություն։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets