ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.12.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԸ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի XVIII ապստամբություն (1071)
Թվական1071
ՎայրՀայաստան, [Կիլիկիա]
ՊատճառՀայերի քաղաքական իրավունքների սահմանափակում, գահակալական պայքար
Արդյունքիրավիճակի փոփոխություն տեղի չունեցավ
Հրամանատարներ
Անտիոքի դուքս Խաչատուրի և Ռոմանոս IVՄիքայել VII
Կողմերի ուժեր
մոտ 5.000 ռազմիկ, այդ թվում մոտ 2.000 հայմոտ 8.000 ռազմիկ, այդ թվում մոտ 1.000 հայ
Ռազմական կորուստներ
մոտ 1.000 ռազմիկ, այդ թվում մոտ 500 հայմոտ 500 ռազմիկ, այդ թվում մոտ 50 հայ
Սատրապական Հայաստանի XVIII ապստամբությունը (1071) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Այս ապստամբությունը, թեև ամենից առաջ ստացել էր գահակալական պայքարի բնույթ, բայց ավելի խորքային արմատներով արտահայտում էր XI դարի երկրորդ կեսում Բյուզանդիայում աստիճանաբար թուլացած հայկական տարրի շահերը և վերջնական հաշվով խնդիր ուներ ապահովել կամ Սատրապական Հայաստանի ազատագրումը, կամ էլ այստեղ հայերի ավելի լայն իրավունքների ձեռք բերումը։ Ապստամբությունը ավարտվեց անհաջողությամբ։ 

Հիմնական իրադարձություններ
1071 սեպտեմբերի սկիզբ – Ամասիայի ճակատամարտ
1071 սեպտեմբերի կես – Ադանայի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը
Մանազկերտի ճակատամարտից հետո գերված Ռոմանոս IV-ի փոխարեն կայսր հռչակվեց Միքայել VII-ը։ Շուտով, սակայն, Ռոմանոսը ազատվեց գերությունից և փորձեց հետ գրավել գահը։ Ստեղծված պայմաններում 1071 սեպտեմբերի սկզբին կայսր Միքայելի բանակը (մոտ 10.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) Ամասիայի ճակատամարտում (Կապադովկիայի հյուսիս) հաղթեցին գերությունից ազատված ու կայսրության գահին վերահստատվել փորձող Ռոմանոս IV-ի բանակին (մոտ 7.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 2.000)։ Հետագա պայքարը շարունաելու նպատակով Ռոմանոսը հաստատվեց Կիլիկիայում։

1071 սեպտեմբերի կես – Ադանայի ճակատամարտ
I փուլ – Միքայել VII-ի բանակը (մոտ 8.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) հարվածեցին Անտիոքի դուքս Խաչատուրի և Ռոմանոս IV-ի բանակի (մոտ 5.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 2.000 զինվոր) ձախ թևին, որտեղ տեղակայված ֆրանկները դավաճանաբար անցան հակառակորդի կողմը և դիմեցին փախուստի։ II փուլ – Միքայել VII-ի բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները փախուստի մատնեցին նաև կենտրոնում գտնվող հակառակորդի հեծելազորին և հետևակին ու հաղթանակ տարան։ III փուլ – Միքայել VII-ի բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները առանց լուրջ մարտերի գրավեցին Ադանան։
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 100, դաշնակիցը` մոտ 700, պարտվողներից հայերը՝ մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 2.000 զինվոր։ Ռոմանոս IV-ը և Խաչատուրը գերվեցին։ Սատրապական Հայաստանի XVIII ապստամբությունը ճնշվեց։ Ռոմանոսը կուրացվեց, աքսորվեց և կարճ ժամանակ անց մահացավ, իսկ Միքայել VII-ի իշխանությունը վերջնականապես ամրապնդվեց։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets