ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.12.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԹ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի XIX ապստամբություն (1071)
Թվական1071
ՎայրՀայաստան, Կիլիկիա, Միջագետք Հայոց
ՊատճառՀայերի քաղաքական իրավունքների սահմանափակում
Արդյունքստեղծվեց Փիլարտոս Վարաժնունու պետությունը
Հրամանատարներ
Փիլարտոս ՎարաժնունիՄիքայել VII
Կողմերի ուժեր
մոտ 20.000 ռազմիկմոտ 10.000 ռազմիկ
Ռազմական կորուստներ
մոտ 1.000 ռազմիկմոտ 500 ռազմիկյ
Սատրապական Հայաստանի XIX ապստամբությունը (1071) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Ապստամբությունը ավարտվեց հաջողությամբ և արդյունքում Հայաստանի մի զգալի հատվածում հայ ժողովուրդը հասավ փաստացի ինքնիշխան վիճակի։ 

Հիմնական իրադարձություններ
1071 հոկտեմբեր – Մամեստիա, Անարզաբա, Տարսոն, Մարաշ, Քեսուն, Ռաբան, Մելիտե, Հռոմկլա քաղաքների ու ամրոցների գրավումը։

Ապստամբության ընթացքը
1071 հոկտեմբերին Փիլարտոս Վարաժնունու գլխավորած Հայկական բանակը (20.000) առանց լուրջ մարտերի տիրեց Մամեստիա, Անարզաբա, Տարսոն, Մարաշ, Քեսուն (վերջինը` Կիլիկիայի արևելք, Քեսուն գավառ), Ռաբան, Մելիտե, Հռոմկլա (վերջինը` Կիլիկիա, Պիրից մոտ 50 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատի աջ ափին) քաղաքներին ու ամրոցներին։ Ստեղծվեց Կիլիկիան, Անդրեփրատյան Ծոփքը, Մինչեփրատյան Ծոփքի Գավրեք, Անձիտ, Բալահովիտ և Հաշտեանք գավառները, Աղձնիքի Անգեղտուն գավառը, ինչպես նաև Հայոց Միջագետքի արևմուտքը ընդգրկող Փիլարտոս Վարաժնունու ռազմական պետությունը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets