ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.12.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Ի ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի XX ապստամբություն (1080)
Թվական1080
ՎայրՀայաստան, Կիլիկիա
ՊատճառՀայերի քաղաքական իրավունքների սահմանափակում
Արդյունքստեղծվեց Ռուբինյանների պետությունը
Հրամանատարներ
Նիկեփոր-Մլեհ Հայ
Կողմերի ուժեր
մոտ 40.000 ռազմիկ, այդ թվում մոտ 10.000 հայմոտ 10.000 ռազմիկ, այդ թվում մոտ 1.000 հայ
Ռազմական կորուստներ
մոտ 1.000 ռազմիկ, այդ թվում մոտ 200 հայմոտ 2.000 ռազմիկ, այդ թվում մոտ 200 հայ
Սատրապական Հայաստանի XX ապստամբությունը (1080) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Ապստամբությունը ավարտվեց հաջողությամբ և արդյունքում Սատրապական Հայաստանում հայ ժողովուրդը հասավ փաստացի անկախ վիճակի։ 

Հիմնական իրադարձություններ
1071 հոկտեմբեր – Մամեստիա, Անարզաբա, Տարսոն, Մարաշ, Քեսուն, Ռաբան, Մելիտե, Հռոմկլա քաղաքների ու ամրոցների գրավումը։

Ապստամբության ընթացքը
1080 թ-ի նոյեմբերին Նիկեփոր-Մլեհ Հայի գլխավորած ապստամբները (մոտ 40.000 զինվոր, այդ թվում սելջուկներ) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000 զինվոր) առանց լուրջ մարտերի կառավարական բանակից գրավեցին Նիկան, Բյութանիան և Փոքր Ասիայի մնացած քաղաքները, որից հետո քաղաքներում տեղակայվեցին սելջուկյան կայազորեր։ Միաժամանակ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 10.000 զինվոր) բյուզանդական կայազորներից (ընդհանուր` մոտ 1.000 զինվոր) ազատագրեց Բարձրաբերդը (Կիլիկիա, Սիսից մոտ 30 կմ հյուսիս-արևմուտք), ինչպես նաև Կոպիտառ (Կիլիկիա, Սիսից մոտ 20 կմ արևելք) և Կոռոմզոլ ամրոցները (Կիլիկիա, Սիսից մոտ 22 կմ հյուսիս)։ 1081 թ-ի փետրվարին Բյուզանդիայի կայսր հռչակվեց Ալեքսեյ Կոմենոսը` Ալեքսեյ I-ը։ Այս պայմաններում վերջինիս քրոջ ամուսին Նիկեփոր-Մլեհը դադարեցրեց ապստամբությունը և հռչակվեց համակայսր։ Սատրապական Հայաստանի XX ապստամբությունը վերջացավ։ Ստեղծվեց Ռուբինյանների ռազմական պետությունը, որը ընդգրկում էր Լեռնային Կիլիկիան։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets