ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.12.2013

ՄԵԿ ՕՐ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԵՏ

Ինչպես գիտեք, այս տարի լրանում է հայ մեծանուն արտիստ Մհեր Մկրտչյանի մահվան 20-րդ տարելիցը: Հանդիսանալով երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություն՝ ԼՈԳՈՍ ԵՀԿ-ն մեծ ուշադրություն է դարձնում հասարակության բոլոր անդամների, առավելապես երիտասարդների ինտեգրմանը հայ մեծերի հոբելյաններին:Այդ իսկ պատճառով սույն թվականի դեկտեմբերի 28-ին՝ արտիստի մահվան օրը, նախատեսվում է կազմակերպել միջոցառումների հետևյալ շարքը: Դեկտեմբերի 28-ին ժամը 11:00-ին Գյումրու Սբ. Աստվածածին /Յոթ վերք/ եկեղեցում կմատուցվի հոգեհանգստի արարողություն ի հիշատակ հանճարի: Պատարագին կհաջորդի դերասանի անունը կրող թանգարանում ցուցահանդեսի բացումը, որի ընթացքում այցելուների ուշադրության կներկայացվեն վարպետի ձեռքով արված մատիտանկարները: Այնուհետև, երեկոյան ժամը 18:00-ին Գյումրու ՛՛Հոկտեմբեր ՛՛ կինոթատրոնում տեղի կունենա ՛՛Ֆրունզի հետքերով՛՛ կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, որից հետո նախատեսվում է անցկացնել բաց հանդիպում ՛՛Մեր մանկության տանգոն՛՛ ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյնաի և Մհեր Մկրտչյանի խաղընկերների մասնակցությամբ: Այնուհետև կցուցադրվի բոլոր ժամանակների ամենատպավորիչ ֆիլմը՝ ՛՛Մեր մանկության տանգոն՛՛:

ԱՂԲՅՈՒՐ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets