ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.12.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Վարդուհի Վարդանյան

Վարդուհի Վարդանյանը ծնվել է 1976 թվականի հունիսի 27-ին: 1992-ին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: Այնտեղ, որպես փոխտնօրեն, աշխատում էր նրա մայրը՝ տիկին Աննան: Դեռ վաղ տարիքից շատ է սիրել երգել: Նա՝ ցանկացած իր որպես բարձրախոս օգտագործելով, երգում ու ձայնագրում էր սեփական կատարումները: Թերևս հենց դա էլ դարձավ ինքնակրթման յուրահատուկ ձև: Նրա ամենասիրած երգերի հավաքածուն կազմում էր 96 թերթանի տետրը, որտեղ գրված էին հին պիոներական երգեր: 1983-ին դպրոցում բացվում է երաժշտական խումբ, ուր սկսում է հաճախել նաև Վարդուհին: Հետագայում այն դարձավ Աշոտ Բզնունու ջազ-փոփ խումբ: 1986-ին Վարդուհին որոշում է երգն ավելի լուրջ հարթակ տեղափոխել ու սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած վոկալ խումբ: Այնուհետև ուսումը շարունակում է Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցում: Այդ ընթացքում Վարդուհու մոտ ձևավորվում է երաժշտական ճաշակ: Նրա ամենամեծ երազանքն էր երբևէ զուգերգով հանդես գալ Ուիթնի Հյուսթոնի հետ: 1993-ին Վարդուհին ընդունվում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «անգլերեն լեզու և քաղաքագիտություն» բաժին: Ուսումն ավարտելուց հետո` 1999-ից, նա 2 տարի անգլերեն է դասավանդում Պուշկինի անվան դպրոցում: 1994-ին ընդունվում է Երևանի «Երգի Պետական Թատրոն» և 1995-ից սկսում է աշխատել այնտեղ: Իր անցած կարճ ճանապարհին Վարդուհին հասցնում է մասնակցել մի շարք հեղինակավոր մրցույթ-փառատոնների:


Նա Հայաստան է բերել 8-ից ավելի միջազգային բարձրագույն մրցանակներ ու պատվոգրեր: 1994-ին Նա Ջազ-Փոփ համույթի հետ մասնակցում է Սվերդլովսկի «Ասուպ» երաժշտական մրցույթին և արժանաում է «Գրան-Պրի»-ի: 1996-ին մասնակցում է «Յալթա Մասկվա տրանզիտ» երիտասարդ կատարողների մրցույթին և արժանանում է հատուկ մրցանակի: 1999-ին, «Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության» շրջանակներում Վարդուհին արժանանում է «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչմանը: 1999-ին մասնակցում է Բելոռուսի «Զալատոյ Շլյագեր» մրցույթին, ուր ստանում է երկեորդ տեղը: 2000-ին Մակեդոնիայի և Բուլղարիայի «Սլավյանսկիյ Բազառ» և «Դիսքավրի» մրցույթներում արժանանում է երկրորդ տեղերին: Նույն թվականին Մակեդոնիայում կազմակերպվում է մրցույթ բոլոր «Գրան-Պրի» մրցանակակիրների միջև ուր Վարդուհին արժանանում է առաջին մրցանակին, իսկ «Մորիե Դռուզեյ» մրցույթում նա երկրորդն էր: 1997-ին Վարդուհին ամուսնանում է: Ամուսնու՝ Արամի հետ դեռ դպրոցական տարիներից էին ծանոթ: Արամը իրենց դիմացի բակից էր. ու միշտ դասերից հետո միասին «կլասս» էին խաղում ու նոր տուն գնում: Ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է Վարդուհու միակ որդին, ում կնքում են Վարդուհու հոր՝ Ռուբեն Վարդանյանի անունով: Ռուբենը մորից ժառանգում է երաժշտականությունն ու որոշում է ուժերը փորձել երգարվեստում ու մայրիկի հետ զուգերգ է ձայնագրում: Վարդուհու ու Արամի ամուսնությունից մեկ տարի անց ամուսնանում են Վարդուհու ավագ քույրն ու Արամի եղբայրը՝ Քրիստինեն ու Հովհաննեսը: Վարդուհին՝ լինելով միջազգային բազմակի դափնեկիր, առանց քննությունների ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի «Ջազ-Էստրադա» բաժնի երկրորդ կուրս, որն ավարտում է 2003 թվականին:


2003-ին Վարդուհին թողարկում է իր անդրանիկ և միակ ձայնասկավառակը՝ «Խառնաշփոթը» ուր ներգրավվում են նրա ճանաչված հիթերից 13-ը: Դրանցից մի մասի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ: 2004-ին Վարդուհին ավարտում է գործունեությունը Երգի Պետական Թատրոնում և սկսում է դասավանդել թատրոնին կից ստուդիայում: 
2006-ի հոկտեմբերի 14-ին նա իր գործընկերների հետ համերգային ծրագրով մեկնում է Ալավերդի: Սակայն ստիպված են լինում ուշ գիշերի վերադառնալ, քանի որ հաջորդ առավոտյան Վարդուհին նոր համերգաշարով պիտի մեկներ Մարտունի, որից հետո` Նոր Հաճն, ուր պիտի հանդիպեր Վլադիմիր Պրիսյակովի պատվիրակության հետ` նրա հետ զուգերգ ձայնագրելու ակնկալիքով: Սակայն Մարտունիից վերադարձի ժամանակ, մառախուղի ու անձրևների հետևանքով անանցանելի դարձած ճանապարհին, Վարդուհին չի նկատում շրջադարձն ու Սևան - Մարտունի - Գետափ մայրուղու 17-րդ կիլոմետրի վրա մեքենան կորցնում է կառավարումն ու շրջվում: 
Մեքնայի ուղևորներ Եղիշե Վերդյանն ու Արման Խաչատրըանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց, իսկ Վարդուհու կյանքը փրկել չի հաջողվում: 
2006-ին «Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության» ժամանակ Վարդուհուն հետմահու շնորհվում է «Հայաստանի լավագույն երգչուհու» կուչում: 
Նույն թվականին «Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության» կոմիտեի որոշմամբ սահմանվում է Վարդուհու անվան ամենամյա հատուկ մրցանակ: 
2006-ին հիմնադրվում է «Վարդուհի Վարդանյան Հիմնադրամը», որի միջոցներով կյանքի են կոչվում Վարդուհու անավարտ գործերը: Հիմնադրամի կազմակերպչական հարցերով սկում է զբաղվել Վարդուհու քույրը` Քրիստինեն: Հիմնադրամի և երգչուհի Սյուղան Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է համերգ-երեկո Վարդուհու հիշատակին նվիրված, որը անվանվում է «դեպի եկինք»:
2007-ին` դեպքի առաջին տարելիցի առիթով, հիմնադրամը թողարկում է Վարդուհու հետմահու առաջին ձայնասկավառակը` «Միայն դու» Անվանմամբ, ուր տեղ են գտնում նրա անգլերեն և ռուսերեն կատարումներից տասը: Նույն թվականին կազմակերպվում է հուշ երեկո` «մեկ տարի քեզ հետ և առանց քեզ» խորագրով, որի ժամանակ տեղի է ունենում բոնուս երգի պրեմիերա, որն անվանվում է «Ես անչափ սիրում եմ ձեզ»` Վարդուհու վերջին խոսքերով:
2008-ին տեղի է ունենում ևս մեկ սկավառակի շնորհանդես: Սակավառակը կոչվում է «13 SONGS» Քանի որ Վարդուհին այն իր երջանիկ թիվն էր համարում: Այս սկավառակում տեղ են գտնում բացառապես հեղինակային կատարումներ` Վարդուհուն նվիրված: 
Այս ընթացքում կազմակերպվում է ևս մեկ երեկո` նվիրված Վարդուհուն` «Քո երգերը քո ընկերների շուրթերից» խորագրով: 
2011 թվականին լրացավ սրիելի երգչուհու 35 ամյակն ու դժբախտ պատահարի 5-րդ տարելիցը: Այս առիթով հիմնադրամը թողարկեց Վարդուհու ևս մեկ ձայնասկավառակ, որն անվանվեց «ԻՄՆ ԵՍ»՝ սկավառակում տեղ գտած համանուն ստեղծագործության վերնագրով: Այնտեղ տեղ գտան երգչուհու երբևէ չթողարկված երգերից 15-ը: 
Սակայն, սա դեռևս ամենը չէր: Սկավառակի թողարկումից մի քանի ամիս անց կայանում է մեծ հուշ-երեկո՝ Վարդուհուն նվրիված: Համերգն անվանվում է «Իմն ես»: Համեգին իր ակտիվ մասնակցությունն է ունենում նաև Վարդուհու որդին: Նա կատարում է մայրիկին նվիրված «Արև» երգը, որի հեղինակը Սիրուշոն է: Այս երեկոյի ընթացքում Վարդուհու բազմահազար եկրպագուներին ևս մեկ անակնկալ էր սպասվում: Տեղի ունեցավ Վարդուհու հիշատակին նվիրված ևս մեկ երգի պրեմիերա, որի տեսահոլովակի նկարահանման և ձայնագրման աշխատանքներում իր ակտիվ մասնակցությունն է ունենում նաև Վարդուհու որդին՝ Ռուբենը: 
Հիշեցնենք, որ կազմակերպվող բոլոր երեկոներից և թողարկվող բոլոր սկավառակներից ստացվող ամբողջ հասույթը փոխանցվում է «ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ին, որով հիմնադրամը կարողանում է կյանքի կոչել երգչուհու շուրջ 5 սկավառակ լրացնող անավարտ աշխատանքները: Երգերը սևագիր տարբերակներից վերաձայնագրվում է «ԱՐԴԻՆԻ» ստուդիայում:
ԱՂԲՅՈՒՐ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets