ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.12.2013

ԿԱՐՆՈ ԵՐԵՍՓՈԽԱՆԸ. Արմեն Գարո

Արմեն Գարոն (Փաստրմաճյան Գարեգին) ծնվել է 1872թ. փետրվարի 9-ին Կարինում (այժմ` Էրզրում): Տարրական կրթությունն ստացել է Էրզրումի Սանասարյան վարժարանում, որն ավարտել է 1891թ.: Ավելի ուշ` 1894թ. ուսումը շարունակել է Ֆրանսիայում, որտեղ սովորել է գյուղատնտեսություն Նանսի համալսարանի (ֆրանսերեն՝ Nancy-Université) գյուղատնտեսական դպրոցում: Նույն թվականին անդամագրվել է ՀՅԴ-ին: Եգիպտոսում 1895-ին մասնակցել է Զեյթունի ապստամբներին օժանդակելու գործին` Արմեն Գարո ծածկանվամբ: 1896թ. օգոստոսի 26-ին Բաբկեն Սյունիի (Պետրոս Փարյան) հետ կազմակերպել է միջազգային Օտոմանյան բանկի գրավման գործողությունը, որը նպատակ ուներ եվրոպական տերությունների ուշադրության հրավիրել Հայկական հարցի վրա: Խումբը սպառնում էր պայթեցնել բանկը, եթե Արևմտյան Հայաստանում Թուրքիան բարենորոգումներ չիրականացներ: Արմեն Գարոյի խնդիրն էր խոչընդոտել բանկային ծառայողների և այցելուների փախուստը: Բաբկեն Սյունու զոհվելուց հետո խումբը գլխավորում է Արմեն Գարոն:
Օգոստոսի 27-ի առավոտյան խումբը եվրոպական տերությունների երաշխիքի ներքո` ֆրանսիական շոգենավով հեռանում է Մարսել:
Եգիպտոսի կոմիտեի կողմից 1898թ. մասնակցել է ՀՅԴ Բյուրոյի Ընդհանուր ժողովին: Գարոն արտաքսվել է Շվեյցարիա, որտեղ էլ ուսանել է Ժնեւի համալսարանում եւ 1900թ. ստացել բնագիտության ու քիմիայի դոկտորի աստիճան։ 1901թ. Թիֆլիսում ստեղծել է քիմիական լաբորատորիա: 1901-ին հաստատվել է Թիֆլիսում, որտեղ 1905—1906թթ. հայ-թաթարական կռիվների ժամանակ ղեկավարել է Թիֆլիսի հայության ինքնապաշտպանությունը: Երիտթուրքական հեղաշրջումից հետո` 1908թ., Կարինից ընտրվել է թուրքական խորհրդարանի անդամ: 1914թ. անցել է Կովկաս եւ ակտիվորեն մասնակցել կամավորական շարժման կազմավորմանը։
1917-ին, որպես Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ, մեկնել է ԱՄՆ և նյութական օգնություն կազմակերպել պատերազմից տուժած հայերին: 1920-ի ապրիլից՝ ՀՀ (1918-20) դեսպան էր ԱՄՆ-ում: 
Նա կարևոր դեր է կատարել երիտ-թուրքական պարագլուխներին ահաբեկման միջոցով պատժելու՝ «Նեմեսիս» գործողության ղեկավարման մեջ: Եղել է «ՆԵՄԵՍԻՍ» գործողության Պատասխանատու մարմնի ղեկավար։ Մահացել է 1923թ. մարտի 23-ին, Ժնևում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets