ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.12.2013

ՃԱՆԱՉԵ՛ՆՔ ՄԵՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ. «Դհոլ»

Դհոլ, Թմբուկ - Երկթաղանթ հարվածային թմբուկ, որի շրջանակը պատրաստված է հիմնականում եղևնու, ընկուզենու, սոճու փայտից: Սնամեջ գլանը 30-40 սմ է, որի վրա ձգվում է թաղանթը այծի կամ հորթի կաշվից: Սովորաբար մի կողմի թաղանթը բարակ է, մյուսը քիչ հաստ: Ձգված թաղանթների տրամագիծը 33-50 սմ է:
Թաղանթները ձգվում են գլանաձև իրանի բաց մասերի վրա փայտյա կամ մետաղյա օղակների միջոցով, շրջանակը պարուրած խաչաձև պարանների օգնությամբ: Դհոլը ուսից կախելու համար խաչաձև պարաններին ամրացված է գոտի: Ձայնի հնչեղությունը կարգավորելու նպատակով իրանի վրա փոքրիկ անցք է բացվում: Հնչեղությունը բարձրացնելու նպատակով նվագելուց առաջ թաղանթները կրակի վրա են պահում:
Դհոլը նվագում են ձեռքի մատներով կամ երկու փայտիկների օգնությամբ, որոնք լինում են տարբեր հաստության և կոչվում են տարբեր անուններով Թակիչ, Տմբիչ, Ճիպոտ, Կոպալ և այլն: Մեծ թակիչի գլուխը գնդաձև է, իսկ բռնակը ժապավենով կախված է դաստակից, որով հարվածում են հաստ թաղանթի կողմից, իսկ բարակ կողմից հարվածում են Ճիպոտով, որը 30-40 սմ երկարության հոնի, սալորենու, թթենու և այլ ամուր ծառատեսակներից պատրաստված, քիչ կորություն ունեցող ճկուն և ամուր շյուղ է: Ճիպոտի երկարությունր հավասար է լինում դհոլի տրամագծին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets