ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.12.2013

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ. Հրայր Մարուխյան

«Եղիշէ Չարենցը շատ յստակ է ասել. Հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքան ուժի մէջ է: Մենք այս հաւաքական ուժը պիտի ստեղծենք: Ոչ այս շարժման, ոչ այն կուսակցութեան, ոչ մէկի ուժը մինակ չի փրկի: Ոչ Զանգեզուրի սահմանները ապահով կը լինեն, ոչ Նախիջեւանի քթի տակ Երասխի շրջանը ապահով կը լինի, որ ամէն վայրկեան, ամէն աւազակային խումբ իրեն թոյլ է տալիս այնտեղ ներխուժելու եւ վնասներ գործելու, եւ ոչ էլ մենք հնարւորութիւն կ'ունենանք ստեղծելու մեր ազգային կուռ բանակը, որ ի վիճակի ենք ստեղծելու: ...Մենք կարող ենք: Այս ժողովուրդը մարտունակ ժողովուրդ է եղել, պայքարող ժողովուրդ է եղել, տաղանդաւոր զինուորականներ ենք ունեցել, եւ մենք կարող ենք 5-6 տարուայ մէջ այնպիսի զօրաւոր ինքնապաշտպանութեան բանակ ստեղծել, որ Ախուրեանի սահմանների այդ առասպելն էլ վերջ կարող է գտնել: Մենք ստիպուած չենք լինի ռուսական հիստերիայից ազատուելով թրքական օրենտացիայում գտնել Հայ ժողովուրդի փրկութիւնը եւ Հայ ժողովուրդի ապագան դրա հետ կապել: Հայրենիքը այսօր ապրում է այնպիսի պայմաններ, որ այս պայմանների մէջ դաշնակցականը, նախկին համայնավարը, հնչակեանը, ռամկավարը -հակառակ այն իրողութեան, որ մինչեւ երէկ տակաւին Եռագոյնը իր համար արգիլուած ապրանք էր, բայց քանի որ այսօր նա Եռագոյնի հեղինակութիւնը ակամայ ընդունել է- նոյնիսկ ռամկավարը, եւ ընդհանրապէս ով որ կայ, տրամադիր է Հայ կեանքի մէջ ներդում կատարելու, բոլորը միասին պիտի ի վիճակի լինեն առողջ քաղաքական ուղեգիծ մշակելու, միասին, ձեռք-ձեռքի տուած: ...Եւ այս է Դաշնակցութեան տեսակետը 24րդ Ընդհանուր Ժողովից բխած, որ մեր ժողովուրդը աւելի քան երբեք պարտաւոր է մտածել իբրեւ մէկ ժողովուրդ, մէկ ազգ: Միթէ՞ մէկ ազգ չենք»:
Հրայր Մարուխեան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets