ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.12.2013

ՄԵՐ ԿԻՆՈՆ. «Կարոտ»

1990թ., Հայֆիլմ, (ըստ Հր. Քոչարի «Կարոտ» վիպակի), 136 րոպե (3759 մ), գուն., պրեմիերան` 01.10.1990թ.:
Սց. հեղ. Ռ. Հովսեփյան, Հ. Մալյան, բեմ. ռեժ. Ֆ. Դովլաթյան, բեմ. օպեր. Գ. Ավագյան, բեմ. նկ. Ս. Անդրանիկյան, կոմպոզ. Մ. Վարդազարյան, հնչ. օպեր. Ի. Օրդուխանյան, Ա. Վանունց, ռեժ. Ռ. Խոստիկյան, Գ. Չոբանյան, օպեր. Ա. Ստեփանյան, զգ. նկ. Գ. Իսայան, նկ. դիմ. Վ. Ասատրյան, նկ. դեկ. Վ. Փանոսյան, ռեժ. աս. Ա. Արիստակեսյան, Դ. Մաթեւոսյան, Ա. Մարտիկյան, օպեր. աս. Ռ. Գասպարյան, Ա. Օհանյան, համակց. նկարահանումներ` օպեր. Ս. Մարտիրոսյան, նկ. Հ. Հովհաննիսյան, մոնտ. Գ. Միլոսերդովա, խմբ. Ս. Սարուխանյան, Է. Պայազատյան (Պայազատ), վարչ. խումբ` Կ. Գրիգորյան, Ս. Ջուլֆայան, տն. Գ. Չոբանյան, Է. Ներսիսյան, Գ. Կարապետյան:
Դերերում. Առաքել – Ռ. Աթոյան, Սանամ – Գ. Նովենց, Արամ – Ա. Մելիքջանյան, Հասմիկ – Հ. Քարտաշյան, Տիգրան – Ս. Պետրոսյան, Անդրանիկ – Մ. Ղազարյան, Ենոք – Ն. Հովհաննիսյան, Մուշեղ – Ա. Հովհաննիսյան, Շավարշյան – Լ. Շարաֆյան, Սարկիսով – Ա. Գասպարյան, Մելնիկով – Ա. Շահվերդյան, քննիչներ – Ա. Սանթրոսյան, Ռ. Խոստիկյան, Ա. Հունանյան, համր աղջիկ – Ն. Մնոյան, շեյխ – Ռ. Գասպարյան, Մարիֆ – Գ. Կարապետյան:
Դրվագներում. Ս. Շահինյան, Ա. Մարտիրոսյան, Գ. Իգիթյան, Խ. Ամիրյան, Մ. Աջոյան, Ու. Թամոյան:

Ֆիլմի հիմքում գյուղացի Առաքելի պատմությունն է, որին կարոտը հայրենի եզերքների հանդեպ ստիպում է խախտել Թուրքիայի սահմանը եւ Արեւմտյան Հայաստանում մնացած ծննդավայրում արեւածագը դիմավորելով` կրկին ետ դառնալ: Սակայն այս արարքի համար նա ձերբակալվում ու պատժվում է ՊԱԿ-ի նկուղներում, որտեղ եւ ողբերգական վախճան է ունենում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets