ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.12.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԷ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի XVII ապստամբություն (1057)
Թվական1057
ՎայրՀայաստան, Փոքր Ասիա
ՊատճառՀայերի քաղաքական իրավունքների սահմանափակում, գահակալական պայքար
Արդյունքիրավիճակի փոփոխություն տեղի չունեցավ
Հրամանատարներ
Իսահակ Կոմենոս, Կատակալոն Կեկավմեն Հայ, Նիկեփոր Բոտինատ Հայ և Ռոմանոս ՍկլերոսՄիքայել VI
Կողմերի ուժեր
մոտ 40.000 ռազմիկ, այդ թվում մոտ 12.000 հայմոտ 40.000 ռազմիկ, այդ թվում մոտ 1.000 հայ
Ռազմական կորուստներ
մոտ 4.000 ռազմիկ, այդ թվում մոտ 1.200 հայմոտ 5.000 ռազմիկ, այդ թվում մոտ 100 հայ
 Սատրապական Հայաստանի XVII ապստամբությունը (1057) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Այս ապստամբությունը, թեև ամենից առաջ ստացել էր գահակալական պայքարի բնույթ, բայց ավելի խորքային արմատներով արտահայտում էր XI դարում Բյուզանդիայում աստիճանաբար թուլացող հայկական տարրի շահերը և վերջնական հաշվով խնդիր ուներ ապահովել կամ Սատրապական Հայաստանի ազատագրումը, կամ էլ այստեղ հայերի ավելի լայն իրավունքների ձեռք բերումը։ Ապստամբությունը ավարտվեց հաջողությամբ, սակայն, չնայած դրան, հայկական տարրի թուլացումը Բյուզանդիայում, քանի որ ուներ ավելի խորքային պատճառներ, շարունակվեց։ 

Հիմնական իրադարձություններ
1057 հունիսի վերջ – Նիկայի գրավումը
1057 օգոստոսի վերջ – Հադեսի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը
1057 հունիսի վերջին Կատակալոն Կեկավմեն Հայի գլխավորած ապստամբները (մոտ 30.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ և ռուսներ) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000 զինվոր) առանց լուրջ մարտերի գրավեցին Նիկիան կառավարական բանակից (մոտ 1.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր, այդ թվում Թեոփլիկատոս Մանիակ Հայը)։ Ապստամբությունը միանգամից մեծ ծավալներ ընդունեց։
1057 օգոստոսի վերջ – Հադեսի ճակատամարտ (Նիկիայի մոտ)
Իսահակ Կոմենոսի, Կատակալոն Կեկավմեն Հայի, Նիկեփոր Բոտինատ Հայի և Ռոմանոս Սկլերոսի գլխավորած ապստամբները (մոտ 40.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ և ռուսներ) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 12.000 զինվոր) մոտեցան Միքայել Բուրցես Հայի գլխավորած կառավարական բանակին (մոտ 40.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 1.000 զինվոր)։ Ապստամբների բանակի ձախ թևի հրամանատարությունը ստանձնեց Կատակալոնը, աջինը` Ռոմանոսը, իսկ կենտրոնի ղեկավարումն իր վրա վերցրեց Իսահակը։
I փուլ – Ապստամբները անցան հարձակման և հաղթեցին կառավարական բանակի աջին, բայց միաժամանակ էլ հակառակորդին հաջողվեց պարտության մատնել իրենց բանակի աջին ու գերել Ռոմանոսին։
II փուլ – Ապստամբներին հաջողվեց վերադասավորել ուժերը և վերջնական պարտության մատնել թշնամուն։ Ընդ որում Նիկեփորը մարտադաշտում հանդիպեց ազգությամբ նորման Ռունդոլֆին ու թրամարտում կիսեց նրա վահանը, թեև ինքն էլ թրի մի հարված ստացավ սաղավարտին։ Դրանից հետո Նիկեփորը իր զինակիցների օգնությամբ գերեց հակառակորդին։
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 3.000, պարտվողներից հայերը՝ մոտ 200, դաշնակիցը` մոտ 8.000 զինվոր։
Արդյունքում Միքայել VI-ը հրաժարվեց գահից, կայսր հռչակվեց Իսահակ Կոմենոսը` Իսահակ I-ը և ապստամբությունը ավարտվեց։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets