ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.12.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԲ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի XII ապստամբություն (976-979)
Թվական976-979
ՎայրՀայաստանՓոքր Ասիա
ՊատճառՀայերի քաղաքական իրավունքների սահմանափակում, գահակալական պայքար
Արդյունքիրավիճակի փոփոխություն տեղի չունեցավ
Հրամանատարներ
Վարդ Սկլերոս, Գրիգոր և Բագրատ Բագրատունիներ, Զափրանիկ Մոկացի, Սահակ Վարաժնունի, Չորտվանել ԲագրատունիՎարդ Փոկաս, Վասիլ II
Կողմերի ուժեր
մոտ 70.000 ռազմիկ, որից մոտ 50.000 հայմոտ 100.000 ռազմիկ, որից մոտ 5.000 հայ
Ռազմական կորուստներ
մոտ 40.000 ռազմիկմոտ 15.000 ռազմիկ
Սատրապական Հայաստանի XII ապստամբությունը (976-979) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր, որն արտահայտվեց գահակալական պայքարի տեսքով և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Ապստամբությունը վերջացավ անարդյունք։

Հիմնական իրադարձություններ
976 գարուն – Խարբերդի գրավումը
976 գարուն – Տարոնի ճակատամարտ
976 գարուն – Կեսարիայի ճակատամարտ
976 ամառ – Լապարա դաշտի ճակատամարտ
976 ամառ – Ծամնդավ ամրոցի գրավումը
976 ամառ – Մանազկերտի գրավումը
976 ամառ – Մուշի գրավումը
977 – Օքսիլիթոս ամրոցի ճակատամարտ
977 աշուն – Ռագեաս դաշտի ճակատամարտ
977 աշուն – Տիգրանակերտի և Ամիդի գրավումը
977 աշուն – Լյուկիայի ծովամարտ
977 դեկտեմբեր - 978 հունվար – Նիկայի գրավումը
978 հունվար – Անտիոքի ճակատամարտ
978 գարուն – Աբիդոսի ծովացամաքամարտ
978 մարտի 24 – Ամորիոնի ճակատամարտ
978 ապրիլ – Գյոնեի ճակատամարտ
979 հունիսի 19 – Պանկալիայի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը
X-րդ դարի երկրորդ կեսին վերջին հարյուրամյակներում Բյուզանդական կայսրություն հասարակական-քաղաքական և ռազմական կյանքում հայերի ունեցած առաջնային դերը հասավ իր կիզակետին։ Բավական է նշել միայն, որ երկրում վաղուց արդեն կայսրեր էին հռչակվում անձիք, որոնք ունեին հայկական արմատներ և էականորեն առանձնանում էին հույներից։ Կայսր Հովհաննես I Չմշիկից հետո կայսր հռչակվեց մանկահասակ Վասիլ II-ը, որը այդ ժամանակ թույլ էր և որևէ լուրջ հեղինակություն չէր վայելում։ Ստեղծված պայմաններում, երբ կայսրեր Նիկեփոր II Փոկասի և Հովհաննես I Չմշիկի օրոք համակայսր հռչակված Վասիլը չուներ որևէ իրական իշխանություն, ինչպես իր նախորդները, բյուզանդական գահի նկատմամբ հավակնություններ սկսեց դրսևորել Սկլերոսների հզոր տոհմի առաջնորդ Վարդը, որը հիմնվում էր թեմային-նահանգային ազնվականության և ամենից առաջ հայերի վրա։ Այսպես, համաձայն Հովհաննես Սիկլիցեսի. “Առաջինը Սկլերոսին կայսր հռչակեցին հայերը”, իսկ հայկական տարրի մեծ դերի մասին ապստամբությունում այլ ուղղակի հաղորդումներից բացի վկայում է նաև այն հանգամանքը, որ ավելի շատ հույների վրա հենվող Վասիլ II-ի կողմնակիցները հատկապես անողոք էին վարվում գերի ընկած ապստամբների հետ և սպանում էին նրանց, եթե պարզվում էր, որ դրանք հայեր են։ Ավելի միանշանակ և ուղղակի է արտահայտվում Անիի թագավորության պաշտոնական պատմագիր Ստեփանոս Տարոնացին, ըստ որի. “Վարդը իրեն միացրեց Հունաց թագավորության մեջ եղած Հայոց այրուձին ու մասնատեց Հունաց թագավորությունը”: Հետաքրքիր է, որ, դատելով ըստ ամենայնի, ապստամբության համար առիթ է հանդիսացել Բյուզանդական կայսրության հարձակումը Անիի թագավորության վրա։
976 թ-ի գարնանը Անիի թագավորության բանակը (մոտ 50.000 զինվոր) Տարոնի ճակատամարտում հաղթեց Տարոն ներխուժած և ասպատակող բյուզանդական բանակին (մոտ 30.000 զինվոր), որից հետո էլ հենց սկիզբ առավ ապստամբությունը։
976 թ-ի գարնանը Վարդ Սկլերոսի, Տարոնի իշխաններ Գրիգոր և Բագրատ Բագրատունիների, Զափրանիկ Մոկացու, Սահակ Վարաժնունու ու Չորտվանել Բագրատունու գլխավորած ապստամբները (10.000 զինվոր) և նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000 զինվոր) գրավեցին Խարբերդը կառավարական բանակից (մոտ 500 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր)։ Կարճ ժամանակ անց Վարդ Սկլերոսի գլխավորած ապստամբները (մոտ 10.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000 զինվոր) Կեսարիայի ճակատամարտում հաղթեցին Տարսոնի կառավարիչ Եվստաթիոս-Մլեհ Հայի գլխավորած կառավարական բանակին (մոտ 20.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000 զինվոր)։ Սրանից հետո ապստամբությունը խոշոր ծավալներ ընդունեց։
976 թ-ի ամռանը Վարդ Սկլերոսի և Սահակ Վարաժնունու գլխավորած ապստամբները (մոտ 15.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 7.000 զինվոր)Լապարա դաշտի ճակատամարտում (Անդրեփրատյան Ծոփք, Ջահան գավառ զինվոր) թևանցեցին կառավարական բանակին (մոտ 20.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000, այդ թվում Անտիոքի դուքս Միքայել Բուրցես Հայը) և երեկոյան անակնկալ թիկունքային հարձակումով պարտության մատնեցին համառորեն դիմադրող հակառակորդին։ Միքայել Բուրցես Հայը միացավ ապստամբներին։ Զարգացնելով հաջողությունը` 976 թ-ի ամռանը ապստամբները (մոտ 10.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000 զինվոր) գրավեցին Ծամնդավ ամրոցը կառավարական բանակից (մոտ 500 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր)։ Արդյունքում ողջ Սատրապական Հայաստանը, բացառությամբ առանձին ամրացված կետերի, հայտնվեց ապստամբների ձեռքում և մարտական գործողությունները տեղափոխվեցին արդեն դեպի Փոքր Ասիա և Ասորիք։ Ընդ որում Վարդ Սկլերոսին հաջողվեց դաշինք կնքել նաև Մրվանյանների ու Համդանյանների էմիրությունների հետ, որոնք, թեև իրենց շահերն էին հետապնդում, բայց այնուհանդերձ, հարվածներ հասցնելով ապստամբների թիկունքում գտնվող առանձին ամրացված կետերում դեռևս դիմադրող բյուզանդական կառավարական բանակին, հեշտացնում էին ապստամբների գործը և հնարավորություն ընձեռում նրանց շարժվել դեպի արևմուտք։ 976 թ-ի ամռանը Մրվանյանների էմիրության բանակը (մոտ 15.000 զինվոր) գրավեց Մանազկերտը բյուզանդական բանակից (մոտ 1.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500 զինվոր), որից հետո, օգտվելով հաջողությունից և հարվածելով արդեն ապստամբներին, գրավեց Մուշը Տարոնի իշխանության կայազորից (մոտ 500 զինվոր)։
977 թ-ի աշնանը ապստամբները խոշոր հաղթանակ տարան Ռագեաս դաշտի ճակատամարտում, որից հետո 977 թ-ին կեսերին Ռոմանոս Տարոնացու և Միքայել Բուրցես Հայի գլխավորած ապստամբները (մոտ 2.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) Օքսիլիթոս ամրոցի մոտակայքում (Ասորիք) հարձակվեցին Համդանյանների էմիրությունից հավաքված հարկերը Բյուզանդիա տանող քարավանի պահակախմբի (մոտ 10.000 զինվոր) վրա, սակայն ընկան թակարդը, պարտվեցին ու գրեթե ողջ կազմով գերվեցին։ Գերի ընկած հայերը սպանվեցին։ Չնայած վերջին այս անհաջողությանը` 977 թ-ի վերջերին ապստամբները ի վերջո ներխուժեցին Փոքր Ասիա։
977 թ-ի աշնանը կառավարական նավատորմը (մոտ 100 զինվոր) Լյուկիայի ծովամարտում հաղթեց Կիբիրեոտների ծովային բանակաթեմի զորավար Միքայել-Կուրտիկ Մամիկոնյանի գլխավորած ապստամբների նավատորմին (մոտ 100 զինվոր), ինչը զգալիորեն թուլացրեց ապստամբների առաջխաղացման ուժը։ Այս պայմաններում 977 թ-ի դեկտեմբերին Վարդ Սկլերոսի, Գրիգոր և Բագրատ Բագրատունիների ու Զափրանիկ Մոկացու գլխավորած ապստամբները (մոտ 50.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) պաշարեցին Նիկան և 978 թ-ի հունվարին ի վերջո սովի միջոցով գրավեցին այն կառավարական բանակից (մոտ 1.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 1.000 զինվոր)։ Հետաքրքիր է, որ ստեղծված անիշխանությունը չկարողացան հօգուտ իրենց օգտագործել նաև մահմեդականները, որոնց ներքին անհամաձայնությունները խանգարում էին գործին։ Արդյունքում հենց 977 թ-ի աշնանը ժամանակներում մեծապես կառավարական բանակի կողմում գործելու հակված Համդանյանների էմիրությունը գրավեց Տիգրանակերտը և Ամիդը Մրվանյանների էմիրությունից։
978 թ-ի հունվարին ապստամբները փորձեցին գրավել Անտիոքը, բայց հաջողության չհասան։ Վարդ Փոկասի ի հայտ գալուց հետո հաջողությունը աստիճանաբար սկսեց թեքվել կառավարական բանակի կողմը։ Այսպես, 978 թ-ի գարնանը Վարդ Փոկասի գլխավորած կառավարական բանակը (մոտ 30.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 3.000 զինվոր) Աբիդոսի ծովացամաքամարտում հաղթեցին մինչ այդ Վարդ Սկլերոսի որդի Ռոմանոսի գլխավորությամբ քաղաք մտած ապստամբներին (մոտ 20.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 10.000 զինվոր)։ Միաժամանակ հաղթանակ տարավ նաև կառավարական նավատորմը։ Չնայած այս անհաջողությունը` 978 թ-ի մարտի 24-ին Վարդ Սկլերոսի, Կոստանդին Գավրասի, եղբայրներ Գրիգոր և Բագրատ Բագրատունիների ու Զափրանիկ Մոկացու գլխավորած ապստամբները (մոտ 50.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) Ամորիոնի ճակատամարտում հաղթեցին Վարդ Փոկասի գլխավորած կառավարական բանակին (մոտ 60.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000 զինվոր, այդ թվում կրկին կառավարական բանակի կողմն անցած, Անտիոքի դուքս Միքայել Բուրցես Հայը և Տարսոնի կառավարիչ Եվստաթիոս-Մլեհ Հայը)։ Ընդ որում Վարդ Փոկասը մարտադաշտում հեծյալ մենամարտ ունեցավ Կոստանդին Գավրասի հետ և գուրզի հզոր հարվածով սպանեց նրան։
Այս դեպքերից կարճ ժամանակ անց` 978 թ-ի ապրիլին, ապստամբներին հաջողվեց մեկ հաղթանակ էլ տանել Գյոնեի ճակատամարտում (Կապադովկիա)։ Վարդ Սկլերոսի, եղբայրներ Գրիգոր և Բագրատ Բագրատունիների ու Զափրանիկ Մոկացու գլխավորած ապստամբները (մոտ 50.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) հաղթեցին Վարդ Փոկասի գլխավորած կառավարական բանակին (մոտ 60.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000 զինվոր, այդ թվում Անտիոքի դուքս Միքայել Բուրցեսը և Տարսոնի կառավարիչ Եվստաթիոս-Մլեհ Հայը), որին, սակայն, հաջողվեց կազմակերպված նահանջել։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ հաջորդ տարի, երբ ապստամբները ծանր պարտություն կրեցին Պանկալիայի ճակատամարտում։
Արդյունքում Սատրապական Հայաստանի XII ապստամբությունը ճնշվեց։ Վարդ Սկլերոսը, Կոստանդինը և Ռոմանոսը հեռացան Արաբական խալիֆություն, որտեղ բանտարկվեցին։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets