ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.12.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Նազլը Վահան

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

Նազլը Վահան (Արզումանյան)
Ծնվել է 1814թ. Արևմտյան Հայաստանի պատմական Կեսարիա քաղաքում: Եղել է ժամանակի ամենահարգված և հարգված կանանցից: 
Տիրապետել է նաև ֆրանսերեն և հունարեն լեզուներին: 
Նա մեծ ավանդ ունի արևմտահայ կրթական-լուսավորչական շարժման գործում: 
1859թ. նրա նախաձեռնությամբ հիմնվել է Կոստանդնուպոլսի Օրթագյուղ հայաշատ թաղամասի Սուրբ Հռիփսիմյանց իգական դպրոցը, որը իր գործունեության ընթացքում արձանագրել է նշանակալի հաջողություններ: 
1864թ. նույն թաղամասում հիմնել է Աղքատախնամ տիկնանց ընկերությունը: Կազմակերպության ատենապետ է ընտրվել Նազլը Վահանը, իսկ ատենադպիր եղել է իր դուստրը` Սրբուհի Տյուսաբը: 
Նազլը Վահանը մեծ օգնություն է ցույց տվել նաև Գալֆայան որբանոցին, Նարեկյան և Համազգյաց վարժարաններին: 
Մահացել է 1884թ. Կոստանդնուպոլսում: 

Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets