ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.12.2013

ԴԵՄԵՏՐ ԵՎ ԳԻՍԱՆԵ*

Դեմետր և Գիսանե եղբայրները եղել են հնդիկ իշխաններ, որոնք հնդկաց թագավորի կողմից հալածվելով, փախչում, գալիս են Հայոց աշխարհ՝ Վաղարշակ թագավորի մոտ։ Վաղարշակը նրանց է նվիրում Տարոն գավառը՝ իշխանությամբ հանդերձ։ Եղբայրները Տարոնում շինում են Վիշապ քաղաքը, իսկ Աշտիշատում կանգնեցնում են այն կուռքերի արձանները, որոնց պաշտում էին Հնդկաստանում։ 
Տասնհինգ տարի անց հայոց թագավորը երկու եղբայրներին էլ սպանում է և Տարոնի իշխանությունը հանձնում նրանց երեք զավակներին՝ Կուառին, Մեղտեսին և Հոռին։ Կուառը մի ավան է շինում և իր անունով կոչում Կուառ, Մեղտեսը Տարոնի դաշտում շինում է մեկ այլ ավան և կոչում Մեղտի, իսկ կրտսեր Հոռը անցնում գնում է Պալունյաց գավառը և այնտեղ դարձյալ ավան շինում և կոչում Հոռյան։ 
Որոշ ժամանակ անց Կուառը, Մեղտեսը և Հոռը խորհուրդ են անում, բարձրանում Քարքե լեռը, որի գագաթը ընդարձակ որսատեղ էր՝ զովասուն բուսականությամբ առատ։ Այնտեղ մի դաստակերտ են կառուցում և կանգնեցնում իրենց զույգ նախնիների՝ Դեմետրի և Գիսանեի արձանները, և պարտավորեցնում իրենց տոհմին՝ պաշտել դրանց իբրև կուռքերի։ Քանի որ Գիսանեն գիսավոր էր, ուստի և նրան պաշտողները, ի պատիվ իրենց նախնու, երկար մազեր են իրենց գլխին թողնում։ Թեպետ քրիստոնեություն րնդունելիս Գրիգոր Լուսավորիչը խուզում է նրանց երկար մազերը, իբրև հեթանոսության նշան, սակայն նրանք քրիստոնյա դառնալուց հետո էլ իրենց մանուկների գլխին ծամ էին պահում։
----------------------------- 
* Շարադրված է ըստ Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության»։ Այս զրույցը Մամիկոնյան տոհմի նախնիների Հայաստան գալու ավանդության մի տարբերակն է։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets