ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.12.2013

ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ

Իմ հոգու համար ես ունեմ ժամեր,
Իմ կյանքի համար ես ունեմ ժամեր,
Դու հեռանում ես կյանքից հեռահար,
Դու կյանքի նման կրակ հագած սեր:

Կրակ հագած լույս, սև հագած մի սեր,
Փառապանծ երկիր, անկտուր տանիք,
Ու հետո կապույտ նարնջի թևեր,
Բանաստեղծություն, հետո հայրենիք:

Մենք հոգի հագած թափառականներ,
Մենք տրտմություններ լուսե մահարձան
Մենք մահվան աչքում, մենք դառնում ենք սեր,
Իսկ մեր օրերը աղոտ հուշ դարձան,
Ու վերադարձան ժամերը նիհար,
Եվ Հայրենիքը դարձավ տրտմություն:

Ես աղոթում եմ իմ հոգու համար,
Իսկ իմ կյանքը ահա- նա դառնում է թույն:
Եվ ես նայում եմ մահացող հեռուն,
Մենք մահանում ենք, հետո դառնում սեր,
Ուրվականներ ենք հագած տրտմություն,
Մենք հոգի հագած թափառականներ:

Սիփան Շիրազ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets