ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.12.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԳ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի XIII ապստամբություն (987-991)
Թվական987-991
ՎայրՀայաստանՓոքր Ասիա
ՊատճառՀայերի քաղաքական իրավունքների սահմանափակում, գահակալական պայքար
Արդյունքիրավիճակի փոփոխություն տեղի չունեցավ
Հրամանատարներ
Վարդ Փոկաս, Վարդ ՍկլերոսՎասիլ II
Կողմերի ուժեր
մոտ 70.000 ռազմիկ, որից մոտ 50.000 հայմոտ 100.000 ռազմիկ, որից մոտ 5.000 հայ
Ռազմական կորուստներ
մոտ 40.000 ռազմիկմոտ 15.000 ռազմիկ
Սատրապական Հայաստանի XIII ապստամբությունը (987-991) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր, որն արտահայտվեց գահակալական պայքարի տեսքով և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Ապստամբությունը վերջացավ անարդյունք։ 

Հիմնական իրադարձություններ
987 փետրվար – Մելիտեի գրավումը
987 աշուն – Անտիոքի միջնաբերդի գրավումը
988 գարուն – Խրիսոպոլսի ճակատամարտ
988 գարուն – Եփրատի ճակատամարտ
988 գարուն – 989 ապրիլի սկիզբ – Աբիդոսի պաշարումը
988 ամառ – Փոքր Հայքի ասպատակումը
989 ապրիլի 13 – Աբիդոսի ճակատամարտ
990 գարուն – Տարոնի ճակատամարտ
991 – Բագառիճի դաշտի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը
987թ-ի սկզբներին Արևելքի դոմեստիկ Վարդ Փոկասը, որը հաջողությամբ ավարտել էր Արաբա-Բյուզանդական X պատերազմը (981-985) և գտնվում էր փառքի գագաթնակետին, աստիճանաբար դուրս եկավ Վասիլ II-ի հպատակությունից և պատրաստվեց հռչակվել կայսր։ Միաժամանակ վերջին պատերազմում անհաջողության մատնված պաշտոնական Բաղդադը, նպատակ ունենալով սրել Բյուզանդական կայսրության ներքաղաքական վիճակը, գերությունից ազատեց Վարդ Սկլերոսին, նրա եղբայր Կոստանդինին, որդի Ռոմանոսին ու գերության մեջ գտնվող այլ հայ նախկին ապստամբ ռազմիկների և, հանդերձավորելով նրանց ու անհրաժեշտ աջակցություն ցույց տալով, ուղղեց վերջիններիս դեպի բյուզանդական տարածք։
987թ-ի փետրվարին Վարդ Սկլերոսի համալրված հեծելագունդը (մոտ 3.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000 զինվոր), ինչպես նաև Մրվանյանների էմիրության բանակը (մոտ 7.000 զինվոր) անակնկալ հարձակումով գրավեցին Մելիտեն բյուզանդական բանակից (մոտ 500 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 250 զինվոր)։ Վարդ Սկլերոսը սկսեց արագորեն մեծացնել իր բանակը և միաժամանակ բանակցել արդեն ապստամբած Վարդ Փոկասի հետ։ Վերջինս, սակայն, գերեց Սկլերոսին և 987թ-ի սեպտեմբերի 14-ին ինքը հռչակվեց կայսր։ Սկզբնական շրջանում, սակայն, Վարդ Փոկասը այս կամ այն պատճառով ակտիվ չգործեց, դրանով իսկ թույլ տալով կառավարական բանակին հակաքայլերի դիմել։
987թ-ի աշնանը կառավարական բանակը (մոտ 5.000, այդ թվում արաբներ) 4 օրում գրավեց Անտիոքի միջնաբերդը Վարդ Փոկասի որդի Լևոնի գլխավորած ապստամբներից (մոտ 700 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 400 զինվոր)։ Արդյունքում այս անգամ ևս, ինչպես նախորդ ապստամբության ժամանակ, ապստամբները զրկվեցին Ասորիքին տիրելու հնարավորությունից։
988թ-ի գարնանը ապստամբները ի վերջո անցան ակտիվ գործողությունների և ներխուժեցին Փոքր Ասիա, սակայն Խրիսոպոլիսի ճակատամարտում (Քաղկեդոնի մոտ) կառավարական բանակը (մոտ 30.000 զինվոր, այդ թվում ռուսներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) անակնկալ հարձակումով հաղթեցին մագիստր Քողակիր Տլփինաս Հայի գլխավորած ապստամբներին (մոտ 25.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 10.000 զինվոր)։ Քողակիրը գերվեց և սպանվեց, իսկ մայրաքաղաքի ուղղությամբ առաջանալու ապստամբների փորձը ձախողվեց։ Գրեթե միաժամանակ Տարոնի իշխան Չորտվանել Բագրատունու ու նրա եղբայր Չորտվանել-Բագրատի, ինչպես նաև Վարդ Փոկասի եղբորորդի Նիկեփոր Ծռվիզ Փոկասի գլխավորած Արտանուջի թագավորության և Տարոնի իշխանության միացյալ հեծելազորը (2.000 զինվոր)Եփրատի ճակատամարտում հաղթեց Գրիգոր Բագրատունու գլխավորությամբ Վարդ Փոկասի դեմ շարժվող բյուզանդական կառավարական բանակին (մոտ 5.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 50 զինվոր)։
Ապահովելով թիկունքը` 988թ-ի գարնանից մինչև 989թ-ի ապրիլի սկիզբ Վարդ Փոկասի գլխավորած ապստամբները (մոտ 50.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000 զինվոր) պաշարեցինԱբիդոսը (Կոստանդնուպոլսի մոտ) կառավարական բանակից (մոտ 1.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր), բայց այդպես էլ չկարողացան գրավել այն։ 988թ-ի ամռանը Տարոնի իշխան Չորտվանել Բագրատունու ու նրա եղբայր Չորտվանել-Բագրատի, ինչպես նաև Նիկեփոր Ծռվիզ Փոկասի գլխավորած Արտանուջի թագավորության և Տարոնի իշխանության միացյալ բանակը (մոտ 10.000 զինվոր) ասպատակեց Փոքր Հայքը։
989 ապրիլի 13-ին Վասիլ II-ի գլխավորած կառավարական բանակը (մոտ 50.000 զինվոր, այդ թվում ռուսներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) Աբիդոսի ճակատամարտում հաղթեցին Վարդ Փոկասի գլխավորած ապստամբներին (մոտ 45.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 15.000 զինվոր) և հետ շպրտեցին նրանց։ Ընդ որում Վարդ Փոկասը մարտի ամենասկզբում դավադրաբար թունավորվեց և մահացավ։ Վարդ Փոկասի սպանությունից հետո վերջինիս կինը ազատություն շնորհեց Վարդ Սկլերոսին, որը սկսեց գլխավորել ապստամբներին, սակայն որոշ ժամանակ անց Վասիլ II-ը բանակցություններ սկսեց վերջինիս հետ և ի վերջո կարողացավ համոզել դադարեցնել դիմադրությունը։ Ստեղծված պայմաններում ապստամբությունը փաստորեն շարունակեց միայն Տարոնի իշխանությունը, այն դեպքում, երբ մինչ այդ ապստամբների կողմում գործող Արտանուջի թագավորության ուժերը ստիպված էին զբաղվել սկիզբ առած Ռավադյան III պատերազմով (990):
990թ-ի գարնաը Տարոնի իշխան Չորտվանել Բագրատունու ու նրա եղբայր Չորտվանել-Բագրատի գլխավորած Տարոնի իշխանության բանակը (մոտ 10.000 զինվոր) Տարոնի ճակատամարտում հաղթեց առաջխաղացած բյուզանդական բանակին (մոտ 20.000 զինվոր), սակայն 991թ-ին բյուզանդական բանակը (մոտ 30.000 զինվոր, այդ թվում ռուսներ) Բագառիճի դաշտի ճակատամարտում (Բարձր Հայք, Դերջան գավառ) վճռական հաղթանակ տարավ։ Չորտվանելը զոհվեց։ Տարոնի իշխանության տարածքի հիմնական մասը ընկավ Բյուզանդիայի տիրապետության տակ, բայց Տարոնի իշխանությունը շարունակեց իր գոյությունը` առժամանակ սահմանափակվելով միայն Սասուն և Խութ գավառներով։ Սատրապական Հայաստանի XIII ապստամբությունը ճնշվեց, թեև Վասիլ II-ը ստիպված եղավ մահամերձ Վարդ Սկլերոսին, Նիկեփոր Ծռվիզ Փոկասին և նրանց կողմնակիցներին զիջել հողային հսկայական տարածքներ ու պաշտոններ։ Այս դեպքերից կարճ ժամանակ անց ծանր հիվանդացած և արդեն կուրացած Վարդ Սկլերոսը մահացավ։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets