ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.12.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԵ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի XV ապստամբություն (1022)
Թվական1022
ՎայրՀայաստան, Փոքր Ասիա
ՊատճառՀայերի քաղաքական իրավունքների սահմանափակում, գահակալական պայքար
Արդյունքիրավիճակի փոփոխություն տեղի չունեցավ
Հրամանատարներ
Նիկեփոր Ծռվիզ Փոկաս, Աշոտ V Քաջ, Դավիթ ԱրծրունիՎասիլ II
Կողմերի ուժեր
մոտ 70.000 ռազմիկ, որից մոտ 40.000 հայմոտ 100.000 ռազմիկ, որից մոտ 5.000 հայ
Ռազմական կորուստներ
մոտ 100 ռազմիկմոտ 50 ռազմիկ
Սատրապական Հայաստանի XV ապստամբությունը (1022) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր, որն արտահայտվեց կայսրությանը կցված նոր տարածքներում բռնկված ապստամբության տեսքով։ Ապստամբությունը վերջացավ անարդյունք։ 

Հիմնական իրադարձություններ
1022 ամառ – ներխուժում Կապադովկիա, ապստամբության ավարտ
1022 ամառ – ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը
1022 թ-ի ամռանը հայերի նկատմամբ վարվող քաղաքականության կտրուկ խստացման պայմաններում Սատրապական Հայաստանի XV ապստամբությունը սկսած Նիկեփոր Ծռվիզ Փոկասի բանակը (մոտ 30.000 զինվոր), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000 զինվոր, այդ թվում Փերսը), ինչպես նաև Աշոտ V Քաջի գլխավորած Անիի (մոտ 20.000զինվոր) և Դավիթ արքայորդու գլխավորած Սեբաստիայի (մոտ 10.000զինվոր) թագավորությունների միացյալ բանակը ներխուժեց Կապադովկիա։ Շուտով, սակայն, Նիկեփորը մահացավ, Փերսը գերվեց և սպանվեց, իսկ Անիի ու Սեբաստիայի բանակները հետ նահանջեցին։ Արդյունքում Սատրապական Հայաստանի XV ապստամբությունը վերջացավ` որևէ փոփոխության չհանգեցնելով ստեղծված իրավիճակում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets