ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.12.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԴ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի XIV ապստամբություն (1021-1022)
Թվական1021-1022
ՎայրՀայաստան
ՊատճառՀայերի քաղաքական իրավունքների սահմանափակում, գահակալական պայքար
Արդյունքիրավիճակի փոփոխություն տեղի չունեցավ
Հրամանատարներ
Գեորգի I, Հրահատ-Ռատի և Իվանե ՕրբելյաններՎասիլ II
Կողմերի ուժեր
մոտ 40.000 ռազմիկ, որից մոտ 20.000 հայմոտ 100.000 ռազմիկ, որից մոտ 5.000 հայ
Ռազմական կորուստներ
մոտ 10.000 ռազմիկմոտ 10.000 ռազմիկ
Սատրապական Հայաստանի XIV ապստամբությունը (1021-1022) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր, որն արտահայտվեց կայսրությանը կցված նոր տարածքներում բռնկված ապստամբության տեսքով։ Ապստամբությունը վերջացավ անարդյունք։ 

Հիմնական իրադարձություններ
1021 ամառ – Օլթիի գրավումը
1021 ամառ – Օկոմիի գրավումը
1021 ամառ – Անիի ճակատամարտ
1021 աշուն – Շղփա ամրոցի ճակատամարտ
1021 աշուն – Արդահանի գրավումը
1021 աշուն – Տայքի արևելքի և Գուգարքի արևմուտքի ասպատակումը
1022 գարուն – Բասենի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը
1000 թ-ին Արտանուջի թագավորության արքա Դավիթ II Մեծը (961-1000) մահացավ, որից հետո ստիպողաբար արված նրա կտակի համաձայն վերջինիս թագավորության տարածքը անցավ Բյուզանդիային, իսկ տիտղոսը մնաց որդեգրին` “թագավոր Աբխազաց և Վրաց” Բագրատ I-ին (975-978` Քարթլիի կառավարիչ, 978-980` Քարթլիի կառավարիչ և Աբխազիայի արքա, 980 - մոտ 1005` Աբխազիայի արքա, մոտ 1005 - ուղ. 1014` Աբխազիայի և Քարթլիի արքա)։ Սրանով Արտանուջի թագավորությունը, ի դեմս արքայական տիտղոսի նոր կրողի, դե-յուրե միացավ Քարթլիի թագավորությանը, սակայն դե-ֆակտո կործանվեց, քանի որ նրա տարածքը անցավ Բյուզանդիային։ Չնայած տեղի ունեցած փոփոխությանը` Քարթլիի թագավորությունը պահպանեց հավակնությունները Արտանուջի նախկին թագավորության տարածքների նկատմամբ։ Ընդ որում այս հավակնությունները հիմնվում էին բյուզանդական իշխանություններից հիշատակված տարածքների հայ բնակչության խորը դժգոհության վրա։ 1021 թ-ի ամռանը Գեորգի I-ի և Հրահատ-Ռատի Օրբելյանի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 40.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) գրավեցին Օլթին բյուզանդական կայազորից (մոտ 1.000 զինվոր), սակայն գրեթե միաժամանակ էլ կայսրության բանակը գրավեցՕկոմին ու հասավ Վանանդ։ Այս դեպքերից կարճ ժամանակ անց Գեորգի I-ի և Հրահատ-Ռատի Օրբելյանի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 35.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 18.000 զինվոր) Անիի ճակատամարտում հաղթեցին բյուզանդական բանակին (մոտ 35.000 զինվոր), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 900 զինվոր), ինչպես նաև Անիի թագավորության Ոստանիկ բանակին (մոտ 5.000 զինվոր) և հետապնդեցին մինչև Անի։
1021 թ-ի աշնանը տեղի ունեցավ Շղփա ամրոցի ճակատամարտը, որում բյուզանդական կողմը ահղթանակ տարավ։ 1021 թ-ի աշնանը Վասիլ II-ի գլխավորած բյուզանդական բանակը (մոտ 40.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000) գրավեցին Արդահանը Քարթլիի թագավորության բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500), ասպատակեցին Տայքի արևելքը և Գուգարքի արևմուտքը,որից հետո արշավեցին Ջավախքը-Թռեղք-Տրապիզոն երթուղով։ Ձմռանը կնքվեց զինադադար, ընդ որում այս դեպքերից ահաբեկված Անիի թագավորության արքա Հովհաննես-Սմբատը Տրապիզոնում ներկայացավ բյուզանդական կայսրին և հավաստեց վերջինիս իր հավատարմությունը։ Գարնան բացվելուն պես մարտական գործողությունները վերսկսվեցին և Բասենի ճակատամարտում հաջողությունը կրկին կայսրության կողմում էր։
Արդյունքում Սատրապական Հայաստանի XIV ապստամբությունը վերջացավ։ Արդյունքում նախկին Արտանուջի թագավորության տարածքը վերջնականապես անցավ Բյուզանդիային, իսկ այս ամենից ահաբեկված Անիի արքա Հովհաննես-Սմբատ Թուլակամը Անին կտակեց Վասիլ II-ին։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets