ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.12.2013

ՀԱՅՐ ՄԱՐԴՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պապ թագավորին պատմում են Հայր մարդպետի մասին, որը Արտագերսում Փառանձեմ տիկնոջ պաշարման մեջ եղած ժամանակ գաղտնի մուտքով մտել էր բերդ, անվայել խոսքերով վիրավորել տիկնոջը և Արշակունիների ամբողջ տոհմին։ Պապը ոխակալվում է Հայր մարդպետի դեմ և սպասում հարմար առիթի։ 
Եվ մի օր, երբ Հայր մարդպետը դուրս էր եկել շրջելու Տարոն գավառում գտնվող իր կալվածքները, Պապ թագավորը հրովարտակով դեսպան է ուղարկում Մուշեղ սպարապետի մոտ, որն այդ ժամանակ գտնվում էր Տարոնի իր Ողական ամրոցում։ Դեսպանը գալիս է և հրովարտակր հանձնում Մուշեղին։ Հրովարտակով թագավորը հրամայում է Մուշեղին՝ բռնել և չարաչար մահով սպանել Հայր մարդպետին։ 
Մուշեղը մարդ է ուղարկում Հայր մարդպետի մոտ և նրան մեծարանքի և հյուրասիրության պատրվակով հրավիրում իր մոտ՝ Ողական ամրոց։ 
Ձմեռվա ցուրտ օրեր էին, խիստ սառնամանիք էր, և Եփրատ գետը, որ հոսում էր Ողականի կողքով, ամբողջովին սառել էր։ Հայր մարդպետը մեծարանքի ակնկալիքով գալիս, մտնում է Ողական ամրոցը։ Մուշեղն իր զինվորներին անմիջապես հրամայում է բռնել Հայր մարդպետին, մորեմերկ անել, ձեռքերը ծնկներից ներքև կապել, իջեցնել գետը և դնել գետի սառույցի վրա։ Հայր մարդպետը ամբողջ գիշեր կապված մնում է սառույցի վրա նստած։ Հաջորդ օրը գնում են տեսնում, որ ցրտից նրա գլխի ուղեղը քթից դուրս էր եկել, թափվել և ինքը տեղնուտեղը սառել, մահացել։ 
Հայր մարդպետի փոխարեն Պապ թագավորը մարդպետության պաշտոնին է նշանակում Դղակին, որը Տիրանի և Արշակ թագավորի ժամանակ ևս մարդպետ էր եղել։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets