ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ. «Խոսրովի անտառ»

Խոսրովի անտառ, Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ։ Սկիզբ է առնում Արարատյան դաշտում, Արաքսի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը։ Անտառի առանձին հատվածներ պահպանվել են մինչև մեր օրերը, դրանք ընդգրկված են «Խոսրովի անտառ» պետարգելոցում, որը զբաղեցնում է մոտ 27000 հեկտար տարածություն, կազմակերպվել է 1958 թվականին և գտնվում է 1600-2300 մ բարձրության վրա։


Խոսրովի անտառ
Խոսրովի անտառը (Խոսրովի արգելոց) զբաղեցնում է 27000հա տարածք։ Այն սփռված է Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին։ Գտնվում է 1600-2300մ բարձրությունների վրա։ Խոսրովի անտառը 1958թ-ից հանդիսանում է պետական արգելոց։ Այն կազմակերպվել է բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով։ Լեռնաբազուկների ստորին լանջերում տիրապետում է կիսաանապատային լանդշաֆտը։ Անտառային բուսածածկույթը կղզիների ձևով տարածված է միջին բարձրություններում և հանդես է գալիս գիհու նոսր անտառներով ու կաղնուտներով։ Կան նաև լայնատերև իլենի, բռնչենի, արոսենի, կովկասյան ցախակեռաս։ Ավելի բարձր` լեռնատափաստանային բուսածածկույթ է։ Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը։ Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ, վարազ, աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, գորշուկ և այլն։ Առանձնապես հարուստ է թռչնաշխարհը. հանդիպում են սև ցին, գառնանգղ, սպիտակագլուխ անգղ, արծիվ, վայրի աղավնի, ճայ և այլն։ Կան բազմաթիվ սողուններ, մասնավորապես` թունավոր գյուրզան։ 1954թ-ից կլիմայավարժեցվում է ուսսուրական բծավոր եղջերուն։ Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը, միջնադարյան կամուրջ և այլ պատմական հուշարձաններ։ Խոսրովի անտառով անցնում է ջրառատ Ազատ գետը, որի վտակների վրա կան բազմաթիվ հիասքանչ ջրվեժներ։ «Խոսրովի անտառ» անվանումն ստացել է Խոսրով Երկրորդ Կոտակ թագավորի պատվին։ Ըստ Խորենացու, Խոսրովի գահակալության ժամանակ, արգելոցի տարածքում կատարվել են անտառատնկումներ։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets