ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.12.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Ժ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի X ապստամբություն (792-793)
Թվական792-793
ՎայրՀայաստան
ՊատճառՀայերի քաղաքական իրավունքների սահմանափակում
Արդյունքիրավիճակի փոփոխություն տեղի չունեցավ
Հրամանատարներ
Վարդան Մամիկոնյան, Ալեք-Մուշեղ ՄամիկոնյանԿոստանդին-Արտաշիր Հայի, Խրիսոխիր,Կոստանդին VI
Կողմերի ուժեր
մոտ 20-40,000 ռազմիկմոտ 50-70,000 ռազմիկ
Ռազմական կորուստներ
մոտ 10,000մոտ 18,000
Սատրապական Հայաստանի X ապստամբությունը (792-793) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Ապստամբությունը վերջացավ անարդյունք։ 

Հիմնական իրադարձություններ
792 նոյեմբեր – Փոքր Հայքի ճակատամարտ
793 մայիսի 26 – Փոքր Հայքի ճակատամարտ
793 հունիս – Անի-Կեմախ ամրոցի գրավումը, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը
792 թ-ի նոյեմբերին բանակաթեմի նորանշանակ զորավար Վարդան Մամիկոնյանի և նախկին զորավար Ալեք-Մուշեղ Մամիկոնյանի գլխավորած Արմենիակոն բանակաթեմի ապստամբած Հայկական բանակը (մոտ 20.000 զինվոր) Փոքր Հայքի ճակատամարտում հաղթեց պրոտոպասթար Կոստանդին-Արտաշիր Հայի ու Խրիսոխիրի գլխավորած բյուզանդական կառավարական բանակին (մոտ 50.000 զինվոր)։ Կոստանդին-Արտաշիր Հայը ու Խրիսոխիրը գերվեցին և կուրացվեցին։ Տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին` Բյուզանդական կայսրությունը առավել վճռական միջոցառումների անցավ, իսկ մարտական գործողություններն էլ հայերի դեմ սկսեց գլխավորել անձամբ կայսրը։ 793 մայիսի 26-ին կայսր Կոստանդին VI-ի գլխավորած Բյուզանդական կառավարական բանակը (մոտ 70.000 զինվոր) Փոքր Հայքի ճակատամատում դավաճանության շնորհիվ հաղթեց Վարդան և Ալեք-Մուշեղ Մամիկոնյանների գլխավորած Արմենիակոն բանակաթեմի Հայկական բանակին (մոտ 40.000 զինվոր)` ստիպելով նրան նահանջել։ Հայերը անցան Արմենիա և փորձեցին կայսրության դեմ պատերազմի դրդել Արաբական խալիֆությանը։
793 թ-ի հունիսին Վարդան և Ալեք-Մուշեղ Մամիկոնյանների գլխավորած Արմենիակոն բանակաթեմի Հայկական (մոտ 13.000 զինվոր), ինչպես նաև Արաբական խալիֆության (մոտ 8.000 զինվոր) միացյալ բանակը գրավեց Անի-Կեմախ ամրոցը բյուզանդական կայազորից (մոտ 1.000 զինվոր), սակայն շուտով պարզվեց, որ սա առավելն է, ինչին այդ պահին պատրաստ են արաբները։ Մարտական գործողությունների հետագա զարգացում այդպես էլ չեղավ։ Արդյունքում ապստամբները ստիպված հաստատվեցին Արմենիայում, իսկ Սատրապական Հայաստանի X ապստամբությունը վերջացավ։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets