ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.12.2013

ՍԱՏՐԱՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԶ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Սատրապական Հայաստանի XVI ապստամբություն (1051)
Թվական1051
ՎայրՀայաստան, Մինչեփրատյան Ծոփքի արևմուտքի և Անգեղտուն գավառ
ՊատճառՀայերի քաղաքական իրավունքների սահմանափակում
Արդյունքիրավիճակի փոփոխություն տեղի չունեցավ
Հրամանատարներ
Հարպիկ, Դավիթ, Լևոն և Կոստանդին
Կողմերի ուժեր
մոտ 1.000 ռազմիկմոտ 15.000 ռազմիկ
Ռազմական կորուստներ
մոտ 10 ռազմիկմոտ 50 ռազմիկ
Սատրապական Հայաստանի XVI ապստամբությունը (1051) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր, որն արտահայտվեց կայսրությանը կցված նոր տարածքներում բռնկված ապստամբության տեսքով։ Ապստամբությունը վերջացավ անարդյունք։ 

Հիմնական իրադարձություններ
1051 – Մինչեփրատյան Ծոփքի արևմուտքի և Անգեղտուն գավառի ասպատակում
1051 – Արկնի ամրոցի գրավում, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը
1051 թ-ին բռնկված Սատրապական Հայաստանի XVI ապստամբության պայմաններում բյուզանդական բանակը (մոտ 15.000 զինվոր) ասպատակեց Մինչեփրատյան Ծոփքի արևմուտքը և Անգեղտուն գավառը, ստիպելով ապստամբներին նահանջել։ Նույն տարում էլ բյուզանդական բանակը (մոտ 15.000 զինվոր) պաշարեց ապստամբության կենտրոն հանդիսացող Արկնի ամրոցը(Աղձնիք, Անգեղտուն գավառ) Հարպիկ, Դավիթ, Լևոն և Կոստանդին եղբայրների գլխավորած Հայկական կայազորից (մոտ 1.000 զինվոր)։ Ամրոցը որոշ ժամանակ դիմադրեց, բայց հանձնվեց այն բանից հետո, երբ պաշարման երրորդ օրը ամրոցում գտնվող դավաճանները քնած ժամանակ սպանեցին պարսպի խոցելի մասում 3 օր պահակություն արած ու իրենց դրդումով ի վերջո քնի անցած Հարպիկին։ Սատրապական Հայաստանի XVI ապստամբությունը ճնշվեց։ Դավիթը, Լևոնը ու Կոստանդինը աքսորվեցին և ազատ արձակվեցին միայն 1056 թ-ին` հետ ստանալով Արկնի ամրոցը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets