ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.12.2013

ՄԵՐ ԿԻՆՈՆ. «Արամ»

Արամը ամերիկա-ֆրանսիական համատեղ գեղարվեստական ֆիլմ է նկարահանված ռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանի կողմից։
«Արամ» ֆիլմը նկարահանվել է Bac Films, Canal+, Les Films A4, Studio Canal, Studio Images 8 հեռուստաընկերությունների մասնակցությամբ։ Ֆիլմը վարձույթ դուրս է եկել 2002 թվականի նոյեմբերին, իսկ 2003 թվականի հունիսի 29-ին ցուցադրվել է Մյունխենի կինոփառատոնում, որտեղ հաղթել է «Մեծ հույսեր» անվանակարգում։
2004 թվականի հուլիսի 2-ին ֆիլմը ցուցադրվել է հայկական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, որտեղ ներկայացված էր մրցույթի գրան-պրի անվանակարգում (գրան-պրի մրցանակը այդ տարի շնորհվել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմին)։ Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան կայացել է 2008 թվականի ապրիլի 14-ին Հունգարիայում։

Սյուժե
Սարգիսյանների ընտանիքը երկար ժամանակ ապրում է Փարիզում, արդեն ետևում են մնացել ծանր ժամանակները, պատերազմը և իրենց պատմական հայրենիքը լքելը։ Բայց նախկին ցավը կրկին զգացնել է տալիս, երբ Փարիզում ահաբեկչական գործողության ընթացքում ծանր վնասվածք է ստանում ընտանիքի փոքր տղան՝ Լևոնը։ Իմանալով այդ մասին ընտանիքի հայր Միհրան Սարգիսյանը, այդ սարսափելի ողբերգության համար մեղադրում է նրա մեծ եղբայր Արամին և ստիպում է լքել հայրական տունը։
Տարիներ անց Արամը, ով մասնակցել է Արցախյան ազատամարտին, գաղտնի վերադառնում է Ֆրանսիա: Նա հանդիպում է փոքր քրոջ՝ Մելինեի հետ և պատմում նրան, որ որոշել է վրեժ լուծել ողբերգության համար, որը քայքայեց իրենց ընտանիքը։ Բայց Մելինեի հարսանիքի ժամանակ հայտնվում են մարդիկ ծայրահեղական ընկերությունից, ովքեր ուզում են հաշիվներ պարզել Արամի հետ ...

Դերասաններ
Սիմոն Աբգարյան - Արամ, Լյուբնա Ազաբել - Մելինե, Սերժ Ավետիքյան - Թալեաթ, Ալան Մոտտե - Միհրան Սարկիսյան, Մեթյու Դեմի - Լեւոն, Ժիլ Արբոնա - Պաուլ կրտսեր, Իզաբելլա Սադոյան - Անուշ, Օլիվեր Լուստաու - Մեհմեդ, Ժան-Իվ Շատլե - փաստաբան Կավեջյան, Մարկ Սամուել - Վարդան, Ֆաբիո Զենոնի - Վիրգիլ, Ժուլիեն Լամբրոչինի - Ստեփան, Սմաիլ Մեկկի - Ֆոդիլ, Սամիր Գեսմի - Սաադ, Մալիկ Ֆարաուն - Նիզամետդին:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets