ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.01.2014

ՀՈՒՇԻ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ 1982թ. հունիս «ՈՒ՞Ր ԵՍ, ՊԱՐՈՒՅՐ»

Վահագն Դավթյանը Պարույր Սևակին նվիրված բանաստեղծություն էր գրել այդ օրը, կարդաց ու ասաց.- Գիտե՞ս, Սիլվա, արդեն 10 տարուց ավելի է, ինչ Պարույրը չկա, ու երբ գրիչը վերցնում եմ հուշեր գրելու, զգում եմ, որ չեմ կարողանում. նա ինձ համար երբեք հուշ չի դառնում: Վթարից մեկ ժամ հետո Արարատի շրջանի հիվանդանոցում էի: Ասես քնած լիներ, միայն քունքին փոքրիկ, շատ փոքրիկ վերք կար: Թվում էր աստղ է կպել ճակատին: Բժիշկն ասաց, որ կինը՝ Նելլին, դեռ կենդանի է և ձեռքով անվերջ կողքի անկողինն է շոշափում ու կրկնում. «Ու՞ր ես Պարույր...» ...Պատմեց նաև, թե ինչպես են ծանոթացել. «Պատերազմից վիրավոր վերադարձել էի: Տրամվայի կանգառում ինձ ծանոթ մի աղջկա՝ Սուսաննայի հետ տեսա մի անշուք արտաքինով տղայի: Զրուցեցինք: Մի երկու կանգառ և այդ տգեղ պատանին ամենահմայիչը դարձավ: Դա Պարույրի հետ մեր առաջին հանդիպումն էր: Համալսարանում սովորելու տարիներին առաջին զեկուցումը իմ մասին Պարույրը կարդաց: Նույնիսկ միասին բանաստեղծություն ենք գրել: Պարույրը թղթերի մեջ պահած է եղել, վերջերս Ալբերտ Արիստակեսյանը ասաց: Ի դեպ ինձ խնդրեց, որ անպայման կարդամ Սևակի վաղ շրջանի գրված գործերը: Դավթյանը մի քանիսը անգիր գիտեր.» Քանզի դու էիր միայն, հասկացար ապրումներս խելագար...», «Ճաշակած մայրական գգվանքի կարոտի լեղին...»: Զարմանալի հիշողություն ուներ Վահագն Դավթյանը, կարող էր ժամերով անգիր ասել սիրած բանաստեղծությունները, նաև ռուսերեն, բայց երբեք չլսեցի, որ իր գործերից արտասաներ... ...Կինո «Նաիրի»-ի հարևանությամբ մի հանրակացարան կար, այժմ «Հյուրերի տուն» է կոչվում, անցնում ենք կողքով: Ցույց տվեց այն սենյակի պատուհանը, որտեղ միասին ապրել են Պարույր Սևակը, Վազգեն Գևորգյանը, Սուրեն Աղաբաբյանը և ինքը: Ամենավերջին պապտուհանն էր, ասաց. «Ծայրահեղ սենյակ» էինք դրել անունը: Պարույրը շատ օրինակելի ուսանող էր. ա՜յ մարդ, գիշերները, որ քունը չտանի, ոտքերը դնում էր սառը ջրով տաշտի մեջ, սեմինարի համար Մարքսի «Կապիտալ»- ը մշակում... Երկու տարով ինձնից փոքր էր, բայց ինձնից բարձր կուրսում էր սովորում, չէ՞-որ, ինձ դպրոցն ավարտելուց հետո մտցրին ապրանքատար վագոնի մեջ ու տարան պատերազմ: Գիտե՞ս, հրաշք է, որ ես ապրում եմ. իմ ծնված թվականի տղաների ընդամենը 3 տոկոսն է վերադարձել պատերազմից: Մի հրաշալի ռուս հրամանատար ունեինք՝ Միշուլին ազգանունով: Գերմանացիները հենց ռմբակոծում էին, ինձ ուղարկում էր խոհանոց: Գիտեր, որ բանաստեղծություններ եմ գրում, ինքն էլ Եսենին էր պաշտում.....
Սիլվա Յուզբաշյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets