ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.01.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ղուկաս Մարդոյան

ՄԱԴՈՅԱՆ ՂՈՒԿԱՍ ԿԱՐԱՊԵՏԻ
(15.01.1906, գ. Քերս, Կարսի մարզ-11.06.1975): Զորակոչվել է ԶՈւ 1920-25: 1930-33 Հայկական Լեռնահրաձգային գնդի հրաձգային վաշտի հրամանատար: Նորից զորակոչվել է 1940: Ավարտել է դիվիզիոնային հետևակային դպրոց (1924), «Վիստրել» դասընթաց (1940): ՀՄՊ-ին մասնակցել է 22.06.41-ից: 19.11.42-ից 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար: 1943 հունվարից մասնակցել է Կոտելնիկովո, Սոմսկ, Զերնոգրադ, Բատայսկ քաղաքների ազատագրմանը: 8.02.43-ի գիշերը Մ. հրաձգային գումարտակը գրավել է «Դոնի Ռոստով» կայարանի մասը կազմող երկաթուղային հանգույցը, իսկ առավոտյան գլխավորել է ՀԲր ընտրյալ ջոկատ, որի հետ 8-14.02.43-ին պաշտպանել է Դոնի Ռոստովի կայարանը: Հերոսական պաշտպանության 6 օրվա ընթացքում Մ. ջոկատը ետ է մղել հակառակորդի 43 հակագրոհ, բայց պահել է կայարանը մինչև համալրման գալը, ոչնչացրել է 300 զինվոր, 35 ավտոմեքենա, 10 մոտոցիկլ, տանկ, 3 կրակակետ: Մարտական առաջադրանքի օրինակելի կատարման, Դոնի Ռոստովի պաշտպանական մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար 3-րդ ՀԳկ (159-րդ առանձին ՀԲր, 28-րդ Բ, Հվ. ռ-ճակատ) հրամանատար ավագ լեյտենանտ Ղ. Կ. Մադոյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1943 մարտի 31-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: 10.10.44-ին ք. Դեմբիցայի (Լեհաստան) ազատագրման մարտերում ծանր վիրավորվել է: Ավարտել է Մ. Ֆրունզեի անվ. ՌԱ (1944): Առողջության պատճառով զորացրվել է 1944: Փոխգնդապետ (17.05.44): 1945-46 Երևանի քաղխորհրդի բաժնի պետ, 1946` ՀԽՍՀ առևտրի փոխնախարար, 1946-48 սովորել է կուսակցական դպրոցում, 1948-52 եղել է ՀԽՍՀ սոցապահովության փոխնախարար, 1952-61` նախարար, 1961-75` ՀԽՍՀ նախարարների խորհրդում խորհրդական: Պարգևատրվել է Ալ. Նևսկու (30.11.44), «Պատվո նշան» (28.10.67) շքանշաններով, «Մարտական վաստակի համար» (30.04.45), «Արիության համար» մեդալներով: Դոնի Ռոստովի պատվավոր քաղաքացի (1968):

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets