ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.01.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ջիմ Թորոսյան

Ջիմ Թորոսյան Պետրոսի (Ապրիլի 18, 1926 - հունվարի 5, 2014), հայ ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետն է եղել 1971 - 1981թթ-ին։

1949թ-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտը։ 1954թ-ին Մոսկվայում ավարտել է ՍՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան, 1957թ-ից Հայաստանի Ճարտարապետների միության անդամ է։ 1954թ.-ից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (1979թ.-ից՝ պրոՖեսոր)։ 1962-1964 թթ.-ին՝ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ։ 1958թ.-ից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։
1989-1990թթ.-ին Ջիմ Թորոսյանը ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը։
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ է, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի պրոֆեսոր, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի Պետական պարգևի դափնեկիր, Հայկական ՍՍՀ Պետական պարգևի դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարվեստի Ակադեմիայի ոսկե մեդալակիր։
ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր (1994), Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան (2002) անդամ։
Վրաստանի ճարտարապետության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2001)։
Բուլղարիայի (1982), Վրաստանի (2001), Ռուսաստանի (2002) ճարտարապետների միությունների պատվավոր անդամ, Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե (1982), ՀՀ Անանիա Շիրակացու (1998) մեդալներ։ Երևանի (2003), Սպիտակի (2004) պատվավոր քաղաքացի։
Արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը։
Բնակվում էր Երևան քաղաքում, Բաղրամյան պողոտա,Ալիխանյան փ. շենք 12 հասցեով ,իր և ճարտարապետ Պապյանի կողմից նախագծված շենքում

Ստեղծագործական աշխատանք
  • Պոլիկլինիկա Բաղրամյան փողոցի վրա, Երևան
  • Երևանի քաղաքապետարանի նախկին շենքը Գր. Լուսավորիչ փողոցում (այժմ բանկ)
  • Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը՝ վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրով (1981, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1983)
  • Նորքում գտնվող Երևանի քաղխորհրդի ընդունելությունների տուն;
  • Մ. Նալբանդյանի և Ե. Չարենցի արձանները (քանդակագործ Ն.Նիկողոսյան, (1966, (1985))
  • Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (քանդակագործ Արա Շիրազ, 1981);
  • Վիկտոր Համբարձումյանին նվիրված մեմորիալը Երևանում;
  • Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշակոթողը (1961, Սևաստոպոլ)
  • Հայ գրերի կոթողը (1962, Օշական)
  • Սրտաբանության ԳՀԻ համալիրը (1964-1969)
  • Այրարատյան թագավորության ոսկեհուր տարբերանշանով Հայաստանի հավերժող պետականությունը խորհրդանշող հուշարձան-կոթողը (1967)
  • Պարույր Սևակի տապանաքարը (1972, գ. Զանգակատուն)
  • Ավետիք Իսահակյանի արձանը Գյումրիում (քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյան), (1976, Գյումրի, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1977) ;
  • Վանի հերոսամարտի հուշարձան (Աշտարակի մոտ, Ագարակ գյուղի մերձակայքում, 1979)
  • Մարտիրոս Սարյանի տապանաքարը (1980, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ, Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում)
  • ԺԱԹ-Ը (1982-85)
  • Վիլյամ Սարոյանի մահարձանը (1989, Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում),
  • Զարգացման հայկական բանկի շենքը Երևանում (1995)
  • Վիկտոր Համբարձումյանի հուշաքարը, (1998, Երևան, Բյուրական)
  • Քաղաքապետարանը՝ մայրաքաղաքի պատմության թանգարանով (2004)
  • Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը (1998-2005)
  • Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (2001)
Ջիմ Թորոսյանի ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում՝ Բարսելոնում, Սոֆիայում, Վենետիկում և այլուր։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965, 1976, 1996), Թբիլիսիում (1967), Մոսկվայում (1983, 1997), Լենինգրադում (1983)։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets