ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.01.2014

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ԶԻՆՎՈՐԻ-ՄԱՐՏԻԿԻ ՄԱՍԻՆ

Որոնք են լինելու վաղւայ Հայաստանի սահմանները:
- Անոնք, որ պիտ գծեն հայ զինւորի արիութիւնն ու հայրենասիրութիւնը:
Ուիլսըն, բախտ, հայկական սւին - սրանցից միայն վերջինի գծած սահմանները կը լինեն իրական եւ կայուն:
ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ 

Գերազանցիր նախորդներիդ: Կռուիր այնպէս, որ քո ընթացքով հեշտացնես քեզնից յետոյ միեւնոյն նպատակի համար կռուողների գործը - ահա մարտերի եւ մարտիկի բարոյական իմպերատիվը:
Զօրավիգ ունենալով նախահայրերի ոգին` յոգնութիւն չգիտեն ռազմիկը` կռւում, կուլտուրայի մշակը` խաղաղութեան մէջ:
Հայը կռւում է աննահանջ եւ սխրագործում աւելի իբրեւ կամաւոր, քան պարտադիր ծառայութեան զինուոր:
Նրա սրտովը չէ` գործել հրամանով, իսկ մեռնել հրամանով` բնաւ:
Գոյութիւն ունեն երկու տեսակ զինուորներ` մէկը, որ կռւում է, միւսը` որին կռւեցնում են:
Կռուադաշտում նմանիր առիւծին, որը քնում է բաց աչքերով:
Կռւում ճանաչիր մի հատիկ սահման - անկարելին:
Աւելի հեշտ է մշակել, քան պաշտպանել հայրենի երկիրը:
Լաւ մշակ, լաւագոյն մարտիկ - այդպիսին եղիր դու:
Միայն նմանի հայրենիքն է սանձուած պահում արտաքին ընչաքաղցութիւնը:
Զինուորն աւելին է, քան քաղաքացին, որը իր պարտականութիւններից աւելի իրաւունք է փնտրում:
Զինուորը` հայրենիք` մօր առաջին զաւակը, իբրեւ մարդ եւ մարտիկ, ճանաչում է միայն մի հատիկ իրաւունք` մարտնչել ու մեռնել հայրենիքի համար: Գիտես, ով այդպիսին չէ` զինուոր չէ:
ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Ոգեշունչ է հայ ռազմիկը եւ այդ է պատճառը, որ նա Արեւելքի լաւագոյն պարտիզանն էր, է եւ այսօր, որ նա շատ անգամ սակաւաձեռն ոյժերով հսկայաթիւ բանակների դէմ է ճակատել, որ կռիւներ է վարել ամենադժուարին պայմանների մէջ` կէս-կուշտ, կէս-քաղցած, առանց նւազագոյն տեխնիք միջոցների, առանց զինակիցների, մենակ ու յաճախ` իսպառ կտրւած աշխարհից:
Հայրենիք պաշտպանել վաղը կարող են նրանք միայն, որոնք մինչեւ այդ վաղը հոգեպէս կը զինւեն Տարօնականութեամբ, այսինքն` Մամիկոնեան մեր հրաշունչ ռազմիկներէն կը սովորեն ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժէ մեռնել, եւ մեռնել այն բանի համար, որի համար արժէր ապրել:
ՑԵՂԻ ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ԶԷՆՔԸ

Զինւորը - այդ էլ լաւ հասկանանք, - չէ խարխափում երբեք. նա կամ քաջաբար կռւում է, կամ էլ դասալքում: Զինւորի համար ճշմարիտ է միայն այն դաւանանքը, որը նրան բարոյական ոյժ եւ արիութիւն է տալիս կռւելու եւ կարիքի դէպքում մեռնելու հայրենի երկրի համար:
ԻՆՉՈՒ ՏԱՐՕՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Էապէս ոչինչ է անում այն ժողովուրդը, որն իր նիւթական զէնքերի հետ միաժամանակ, չի կատարելագործում նաեւ իր զինւորը:
Լաւ բան է անշուշտ, մի հատիկ զէնք աւելի ունենալ, բայց ոչինչ բան է հազարներով իսկ աւելի ունենալը, եթէ ռազմիկին վարողը մահւան գաղափարի հետ հաշտւած հերոսական ոգին չէ:
ՄԵՌՆԵԼՈՒ ԿԱՄՔ

Բաւական չէ իր ազգի զաւակը լինել, պէտք է նաեւ նրա հրաշունչ զինուորը լինել:
Կենսաբանօրէն անբարոյական է այն ժողովուրդը, որի մէջ զինուորը ներքին թշնամիներ ունի:
Տէր, առաջնորդիր ինձ դէպի յաղթանակ` թէկուզ մահուան ճամբաներով - ահա ցեղապսակ զինուորի աղօթքը ճակատամարտից առաջ:
ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Պարտուողական է զինուորը` այլեւս նա հեռացած է իր սրբազան առարկայից - հայրենիքից, եւ վաղն իր ուրացումը կարող է դաւաճանութեան հասցնել:
ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ ՄԸ ԶՕՐԱՎԱՐ Գ. ՆԺԴԵՀԻ ՀԵՏ

Զէնք կրել` չի նշանակում ճշմարիտ զինուոր լինել: Զէնքը չէ մարդս զինուոր դարձնողը: Կայ մի այլ բան - ոգին, մարտական խմորը, արիութիւնը, հայրենի հողի զգացումը, սրբութեան զգացումը, իր կեանքէն աւելի իր դրօշակը սիրելու եւ նրա համար ամէն վայրկեան մեռնելու յոժարանքը:
ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ – ՑԵՂԸ ԵՎ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 

Իմ զինվորը գիտեր իր երկրի պատմությունը: 
Նա գիտեր եւ այն, որ դարերի անվերջ կռիվներով ու զոհերով պահված երկիրը թշնամու պղծանքին հանձնող սերունդը զրկվում է ապրելու իր բարոյական իրավունքից:
ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՅԱՄԱՐՏԸ

Առաջինը եղիր հարձակման, վերջինը՝ նահանջի ժամանակ: 
Քաջերին, միայն քաջերին է լսում եւ զորավիգում պատերազմների քմահաճ աստվածը: Վախկոտներն իզուր են կանչում նրան: Ով է նա նրանց համար: 
Քեզ վրա նայիր, որպես դատապարտվածի, որ հանուն իր երկրի ու ժողովրդի պաշտպանության պիտի միշտ էլ պատրաստ լինի ընդունելու գեղեցիկ մահը:
Ունեցիր բոլոր մարտական առաքինությունները, բայց մի մոռացիր, որ առաջին առաքինությունը, առանց որին պատերազմների քմահաճ աստվածը քիչ անգամ կժպտա քեզ, դա խիզախությունն է:
ԱԶԱՏ ՍԻՒՆԻՔ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets