ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.01.2014

ԽՈՍՈՂ ԳՐՔԵՐ - Սասունցի Դավիթ


Հայ ժողովրդի հյուսած բազմաթիվ հերոսական դյուցազներգությունների մեջ իր գեղարվեստական բարձր արժանիքներով աչքի ընկած և ամենաբնորոշ գծերով օժտված էպոսը «Սասունցի Դավիթ» Էպոսն է: Սասունցի Դավիթ էպոսը ստեղծվել է 8-10 դարերում, երբ հայ ժողովուրդը հերոսական պայքար էր մղում արաբական բռնակալների դեմ: Էպոսը առաջին անգամ գրի է առել Գարեգին Սրվանձտյանը, իսկ հետո՝ Մանուկ Աբեղյանը: Էպոսը կազմված է չորս ճյուղերից՝ «Սանասարից և Բաղդասարից», «Մեծ Մհերից», «Դավթից», և «Փոքև Մհերից»: 1939թ.-ին ստեղծվել է էպոսի համահավաք տեքստը: Այս էպոսի հերոսները ինչքան էլ իրենց ծագմամբ, գերբնական հատկություններով և արարքներով կապված են բնության և նրա ուժերի հետ, խորապես մարդկային են: Սրանք կենդանի մարդիկ են օժտված արիությամբ ու բարձր հատկություններով, սակայն իրենց մեջ կրում են նաև մարդկային թուլություններ:


Հայ ժողովրդի կենսական ուժը, իր լավագույն ձգտումները, խոհերն ու զգացումները մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝ Դավթի կերպարի մեջ: Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, ռամիկի ու աշխատավորների պաշտպան, նա անձնուրաց քաջ է, մարդասեր, խաղաղասեր: Դավիթը լինելով հայ ժողովրդի սիրելի հերոսը՝ ժողովրդի կողմից շնորհվել է նրան աստվածային տիտղոս՝ «Դավիթ» կոչումով: Ժողովուրդը սիրելով իր հերոսին մանկությունից օժտել է ազատասիրական ոգով: Որպես հպատակության նշան, Մելիքը Դավթից պահանջում է անցնել թրի տակով: Բայց.

Դավիթ չգնաց, չանցավ թրի տակով
Կուշտ անցավ
Ճկուտ քսավ ի ջարդու քար,
Քարեն կրակ ելավ:

Իբրև աշխատավոր ժողովրդի նախանձախնդիր, մեծ է նրա ցասումն ու ատելությունը ժողովրդի կեղեքիչների և նրա ազատության ու անկախության վրա բռնացողների դեմ:
Դավթի հայրենասիրությունը ցայտուն կերպով երևում է Մսրա Մելիքի դեմ կռվի գնալու պահին: Նա երբեք անարդար կռիվ չի մղում: Նա կարիք չի զգում թշնամուն ծաղրելու, քանի որ նրան ոչ թե փառքի համար է ուզում հաղթել, այլ ժողովրդի բարօրության: Մսրա Մելիքի վրա հարձակվելուց առաջ նա երեք անգամ բարձրաձայն գոչում է.

-Էհե՜յ
Ով քնած է՝ արթուն կացեք,
Ով արթուն է՝ ձիեր թամբեք,
Ով թամբեր է՝ էլեք, հեծեք
Չասեք Դավիթ գող-գող եկավ
Գող- գող գնաց

Դավիթը նաև հրապուրվող է: Նա սկզբում սիրելով Չմշկիկ Սուլթանին, ամուսնանում է նրա հետ: Սակայն հետո դրժում է ամուսնությունը և հրապուրվում Խանդութով:
Ժողովուրդը սիրելով իր հերոսին՝ նրան անվանել է ծուռ և թլուր: Այս էպոսը մեծ հիացմունք է պատճառում հայ ժողովրդին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets