ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.01.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Լեւոն Խեչոյան

Լեւոն Խեչոյան: Ծնվել է 1955թ. Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում, ՄԱՀԱՑԵԼ Է 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ին Երեւանում։

1983թ. ավարտել է Մանկավարժական Ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
1987թ.-ից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Գրել սկսել է դեռեւս դպրոցական տարիներից։
1988թ.-ից նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական մամուլում։ Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991թ.՝ «Խնկի ծառեր» վերնագրով։
Լեւոն Խեչոյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն։ 1994թ.-ից սկսած պարբերաբար տպագրվում է Մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում, «Դրուժբա նարոդով», «Լեպտա» ամսագրերում։ 1998թ. տպագրվել է «Լիտերատուրնայա Ուկրաինայում»։ Տպագրության է պատրաստվում նաեւ «Խնկի ծառեր»-ը՝ ուկրաիներեն լեզվով։
1995թ. լույս տեսավ «Արշակ արքա», «Դրաստամատ ներքինի» պատմավեպերը։ Այս վեպը նաեւ թարգմանված է ռուսերեն։ Լեւոն Խեչոյանի գործերն այժմ թարգմանվում են անգլերեն եւ այլ լեզուներով։
«Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպի համար 1999թ. արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ մրցանակի։
Շուտով լույս կտեսնի նրա կողմից մշակված Հայ ժողղովրդական հեքիաթների «Տան պահապան ոգին» ժողովածուն։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets