ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.01.2014

Թովմաս Պողոսյան

«Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահը ՀՀ ժողովրդական արտիստ պրոֆեսոր Թովմաս Գևորգի Պողոսյան:

Թովմաս Գևորգի Պողոսյանը ծնվել է 1954թ., փետրվարի 16-ին, Լոռվա մարզի Սարչապետ գյուղում:
1960-1971թթ. սովորել և ավարտել է Թբիլիսիի թիվ 110 հայկական միջնակարգ դպրոցը:
1971-1972թթ. աշխատել է Սայաթ-Նովայի անվան աշուղական երգի պետական վաստակավոր անսամբլում` ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանի ղեկավարությամբ:
1972-1973թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում:
1973-1977թթ. սովորել է Վանաձորի (Կիրովական) Մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժնում: Ուսմանը զուգընթաց երգել է տեղի «Հորովել» ազգագրական երգի-պարի պետական անսամբլում:
Ինստիտուտն ավարտելուց հետո գործուղվել է աշխատելու Աբովյանի շրջանի Հատիս գյուղի միջնակարգ դպրոց, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ մինչև 1980թ.:
1980-1995թթ. Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի ժողովրդական երգի-պարի պետական վաստակավոր անսամբլում հանդես է եկել որպես մեներգիչ:
1980-85թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնի հայ երգեցողության դասարանում՝դասատու՝ կոմպոզիտոր, երգիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյան:
1987-1992թթ. հիմնադրել և ղեկավարել է «Գանձասար» ժողովրդական երգի-պարի անսամբլը:
1987-ից առ այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում աշխատում է որպես դասախոս:
2001թ. ստացել է դոցենտի, 2004թ. պրոֆեսորի գիտական կոչումներ:
1992թ. վերստեղծել և ցայսօր ղեկավարում է «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը:
1995թ. «Սայաթ-Նովա» անսամբլի հենքի վրա հիմնադրել է «Սայաթ-Նովա» մշակութային միությունը, որին կից 1997թ. Ջիվանու անվան աշուղական դպրոցը և Հայ աշուղների միությունը, իսկ 2001թ. միության շրջանակներում հիմնել է աշուղագիտական կենտրոնը:
2001թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով:
Ունի բազմաթիվ հոդվածներ թերթերում, ամսագրերում և մասնագիտական ժողովածուներում:
«Ջիվանի-150, անհայտ երգեր» ժողովածուի կազմող-հեղինակն է: 
Ունեցել է բազմաթիվ համերգներ ոչ միայն Հայաստանի տարբեր բնակավայրերում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում (ԱՊՀ երկրներ, Շվեյցարիա, Իրան, Սիրիա, Հունաստան, Հոլանդիա, Կանադա, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և այլն):
2009 թվականին, Թովմաս Պողոսյանի աշխատասիրությամբ լույս է տեսել «Աշուղ Ջիվանի, անհայտ երգեր» ժողովածուն (Երևան, Լուսակն հրատ., 2009): Այն ընդգրկում է 400-ից ավելի անհայտ երգերի տեքստեր, այդ երգերին նվիրված ուսումնասիրություն և Ջիվանու ստեղծագործությունների մատենագիտություն:

ՏԵՍ ՆԱԵՎ
http://sayat-nova.org/category/news/?lang=HY

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets