ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.01.2014

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՕՐՀՆՈՒՄ է ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

1968թ. մայիսի 21-ին, ժամը 13-ին, ԱՄՆ-ում ճամփորդող Տ.Տ. Վազգեն 1-ին Վեհափառ Հայրապետը այցելում է Մոնթեբելոյի «ԲԵՎԵՌԼԻ» հիվանդանոցում բուժվող ազգային հերոս Միսաք Թոռլաքյանին։ Այդ նա էր, որ 1921թ. հուլիսի 18-ին, Կ. Պոլսում հրատարակվող «Ճակատամարտ» թերթի խմբագրատան առջեւ գնդակահարեց մուսավաթական Ադրբեջանի ներքին գործերի նախարարին, 1918թ. Բաքվի հայության գլխավոր ջարդարարներից Ջիվանշիրին։
Վեհափառ Հայրապետը հիվանդի մահճակալի մոտ աղոթեց նրա առողջության եւ շուտափույթ ապաքինման համար։ Վեհափառի այցելությունն ու աղոթքը մեծապես մխիթարեցին 80-ամյա վրիժառուի հայրենակարոտ սիրտը։ Այդ մասին հիացմունքով ու երախտագիտությամբ գրեցին ԱՄՆ-ի հայկական թերթերը։ Իսկ ահա Լոս Անջելեսում թուրք հյուպատոսը բողոքեց, որ հոգեւոր առաջնորդը օրհնում է ահաբեկչին։ Իհարկե, դա ամենեւին էլ չխանգարեց, որ հինգ օր հետո Բոստոնում, երբ նշվում էր Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակը, Վեհափառ Հայրապետի շքախմբում հայտնվի մեկ այլ նվիրյալ՝ բոստոնաբնակ Արշավիր Շիրակյանը։ Այդ նրա բազկից էին զարկվել 1915թ. ցեղասպանության ծրագիրը հաստատող Սաիդ Հալըմը, ջարդարար Ջեմալ Ազըմը…
Հայրապետական օրհնությունն ստանալու համար Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային սրահում էին 800-ից ավելի սովորողներ, ազգային եւ հոգեւոր գործիչներ։
Վեհափառ Հայրապետն ուշագրավ պարզությամբ խոսում է հայ ցեղային առաքինությունների, հայի քրիստոնեական հավատքի ուժի ու խորության մասին, բազմաթիվ տպավորիչ օրինակներով բոլորի սրտի մեջ հայ լինելու ազգային հպարտությունն է արթնացնում. «Սիրեցեք հայոց լեզուն եւ հայոց պատմությունը, եղեք հավատարիմ եւ ազնիվ քաղաքացիներ, ինչպես մեր նվիրյալ եւ սիրելի զավակը՝ ձեր համաքաղաքացի Արշավիր Շիրակյանը…»,- այսպես է ավարտում իր օրհնության ու պատգամի խոսքը Վեհափառ Հայրապետը։
Ո՛չ ԱՄՆ-ում թուրքական դեսպան Շյուքրի էլեքդաղի բողոքները, ո՛չ էլ խորհրդային դեսպան Դուբինինի զգուշացումները չկարողացան արգելել արիասիրտ Վեհափառին, որ նա օրեր անց, արդեն լինելով Արգենտինայում, Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հոգեհանգստի արարողության ժամանակ հայրենիքի նահատակների շարքում հիշի արգենտինյան հողում հանգչող մեծանուն վրիժառու եւ փայլուն մտավորական Արամ Երկանյանին…

ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ
ՏԵՍ ՆԱԵՎ՝

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets